Առավոտ, վերջալույս, կաթ
Առավոտ, վերջալույս, կաթ/ Утро, вечер, молоко
Ռուսաստան, 2021, 22’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր, սցենարի հեղինակ և օպերատոր՝ Մարինա Ֆոմենկո
Պրոդյուսեր՝ Մարինա Ֆոմենկո
Հնչյունային ռեժիսոր՝ Անտոն Զաչյոսով
Մոնտաժող՝ Մարինա Ֆոմենկո
Մի ժամանակ օրինակելի համարվող անասնապահական ու կաթնատնտեսական այս ագարակն Ալթայի երկրամասում այժմ անկում է ապրում։ Այստեղ են բնակվում կաթնատու կովերը։ Նրանց ողջ կյանքն անցնում է գոմի ու «ծննդատան» միջև։ Այստեղ ամեն ինչ ենթարկեցված է օգտակար մթերք ստանալու գերխնդրին։ Այսպիսին է յուրաքանչյուր օրն այս ագարակում՝ առավոտյան կթում են, երեկոյան կթում են, «ծննդատունը», կաթնամթերքը։ Կթվորուհիներն արևածագից շուտ են գալիս։ Կովերով լի տարածություն են ներխուժում մարդիկ, միավորելով կենդանիներին մեխանիզմների հետ, ստեղծելով հիբրիդ՝ մեխանիկական կուրծերով կովերին։ Երեկոյան կրկին գալիս են կթվորուհիները և կրկին կթում են կովերին։ Կաթը տեղափոխվում է «կաթնային տարածք», որտեղից այն լքում է ագարակը։ «Ծննդատանը» հորթուկներ են ծնվում՝ կովերին ժամանակավորապես վերադարձնելով իրենց բնականոն կյանքին։ Ընդամենը մի քանի կին են կատարում գոմում կենդանիների կենսագործունեության պահպանման անչափ խրթին ու վատ վարձատրվող աշխատանքը։ Ահա այսպիսին է կյանքն ագարակում։
Մարինա Ֆոմենկո
Մարինա Ֆոմենկոն Մոսկվայում գործունեություն ծավալող արվեստագետ է ու համադրող։ Ողջ աշխարհում նա մասնակցել է բազմաթիվ փառատոների ու ցուցահանդեսների։ Վերջերս Մարինան սկսել է նաև կարճամետրաժ փորձարարական վավերագրություններ նկարահանել։ Նրա առաջին ֆիլմը՝ «Քարե հյուրը», լավագույն փորձարարական ֆիլմ է ճանաչվել Ազգերի փառատոնում (Ավստրիա), Porto Femme միջազգային կինոփառատոնում (Պորտուգալիա) և Քոուչ կինոփառատոնում (Կանադա), ինչպես նաև 2-րդ մրցանակին է արժանացել Ֆալուդի 22-րդ կինոփառատոնում (Հունգարիա)։ 2011 թվականից ի վեր Ֆոմենկոն կազմակերպում է Now&After վիդեոարտի միջազգային փառատոնը։
Ֆիլմոգրաֆիա
Քարե հյուրը (2018), Առավոտ, վերջալույս, կաթ (2021):