Փակուղի

1288

Փակուղի

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եռապատումը նվիրված է Հայաստանի մերօրյա ամենացավալի խնդիրներից մեկին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է մի հերոսի մասին՝ թատրոնի ռեժիսոր, ինժեներ, նկարիչ: Երկրորդ ֆիլմը՝ «Փակուղին», Լևոնի մասին է՝ մի ինժեների, որ մեծ հարգանք էր վայելում տարիներ առաջ Երևանում իր «ոսկե ձեռքերի» շնորհիվ, որոնցով կարողանում էր «բուժել» ցանկացած մեքենա: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, երբ կյանքը Հայաստանում բոլորովին անտանելի էր դարձել պատերազմական իրավիճակով ու շրջափակումով, Լևոնն արտագաղթեց ԱՄՆ՝ Լոս Անջելես, իր ընտանիքի հետ մեկտեղ: Ֆիլմը զարգանում է նրա ամենօրյա կյանքի, քրտնաջան աշխատանքի ու ընտանեկան խնդիրների շուրջ: Ի՞նչն է պատճառը, որ «ոսկե ձեռքերով» այս խելացի մարդն ի վիճակի չէ իրեն գտնելու այս երկրում, ուր կան բոլոր հնարավորությունները: Ինչո՞ւ է երբեմնի այս թվացյալ ներդաշնակ ընտանիքը հայտնվել փլուզման եզրին:

Հարություն Խաչատրյան

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955թ.-ին Ախալքալաքում (Վրաստան): 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի Մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

Ֆիլմոգրաֆիա

2016 – Փակուղի
2012 – Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ
2009 – Սահման
2006 – Պոետի վերադարձը
2003 – Վավերագրողը
1994 – Վերջին կայարան
1991 – Վերադարձ ավետյաց երկիր
1990 – Քամին ունայնության
1988 – Սպիտակ քաղաք
1987 – Կոնդ
1986 – Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից
1985 – Մի իրադարձության խրոնիկա
1985 – Հյուրընկալվելով հրամանատարին
1981 –  աղի ձայները

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]