Հանդիպումներ աշխարհի եզրին
Հանդիպումներ աշխարհի եզրին
ԱՄՆ, 2007, 99’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Վերներ Հերցոգ
Օպերատոր՝ Պետեր Ցայթլինգեր
Պրոդյուսերներ՝ Հենրի Կայզեր, Էրիկ Նելսոն, Ֆիլ Ֆեյրքլո, Դեյվ Հարդինգ, Ջուլիան Հոբբս, Անդրեա Մեդիչ
Մոնտաժող՝ Ջո Բինի
Կոմպոզիտորներ՝ Հենրի Կայզեր, Դևիդ Լինդլի
Արտադրող ընկերություն՝ Discovery Films
Ռեժիսոր Վերներ Հերցոգն ու օպերատոր Պետեր Ցայթլինգերն ուղևորվում են Անտարկտիկա, որպեսզի հանդիպեն այնտեղ ապրող ու աշխատող մարդկանց և ժապավենին զետեղեն մայրցամաքի բացառիկ տեղանքները։ Արտակադրային տեքստով Հերցոգը հենց ֆիլմի սկզբում էլ բացատրում է, որ սա սովորական ֆիլմ չի լինելու Անտարկտիկայի մասին՝ «փռչոտ պինգվիններով», այլ փոխարենն ուսումնասիրելու է մարդկանց երազանքներն ու բնապատկերները։ Հերցոգին հաջողվում է հանդիսականներին այնպիսի բաներ ցուցադրել, որոնք նրանք երբեք չէին տեսնի։
Վերներ Հերցոգ
Վերներ Հերցոգը (ծնվ․ 5 սեպտեմբերի 1942) գերմանացի կինոռեժիսոր է, սցենարիստ, գրող, դերասան և օպերային ռեժիսոր, ով համարվում է նաև՝ Նոր գերմանական կինոյի ռահվիրաներից մեկը։ Նրա ֆիլմերում հաճախ հանդիպում են անիրատեսական երազանքներով հերոսներ կամ բնության հետ մարտնչող անհատներ։ Նա հայտնի է կինոնկարահանման իր բացառիկ մոտեցմամբ, ըստ որի, նա գերադասում է ինքնաբուխությունն ու նկարահանող անձնակազմին հաճախ նույնպիսի իրավիճակների մեջ է գցում, ինչ իր ֆիլմերի կերպարներին։
Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն մի անգամ ասել է, որ Հերցոգը «հիմա ապրող ամենակարևոր կինոգործիչն է»։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Իբերթն ասել է, որ Հերցոգը «երբեք չի ստեղծել գեթ մեկ ֆիլմ, որը կլինի վարկաբեկված, ամոթալի, պրագմատիկ նկատառումներով ստեղված կամ անհեթաքրքիր լինի։ Անգամ նրա ձախողումներն են փառահեղ»։ 2009 թվականի Time ամսագիրը ներառել է նրան «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցանկում։