Էկզոտիկա, էրոտիկա, էտսետերա

3765

Էկզոտիկա, էրոտիկա, էտսետերա

Նավաստիներն ասես ահաբեկիչ լինեն: Նավահանգիստ են ժամանում սեր կոչվող ռումբով ու նետում են այն: Եվ գիտե՞ք ինչ: Ռումբը փայթում է, երբ նրանք հեռանում ու երբեք չեն վերադառնում՝ պատառ-պատառ անելով թաղամասի բոլոր աղջիկների սրտերը: Որքան տարօրինակ է՝ սիրել մեկին, ով վճարում է քեզ… Այս ֆիլմը միայն հասուն տարիքի հանդիսատեսի համար է:

Պարգևներ
Լավագույն նորահայտ ռեժիսոր, Hot Docs ՄԿՓ, Տորոնտո, Կանադա, 2015

Էվանգելիա Կրանիոտի

1979թ.-ին Աթենքում ծնված Էվանգելիա Կրանիոտին իրավագիտություն է ուսանել Աթենքի ազգային համալսարանում, դաշնամուր է սովորել Ազգային կոնսերվատորիայում և պատկերային արվեստներ՝ Փարիզի Դեկորատիվ արվեստի ազգային դպրոցում: 2014թ.-ին ավարտել է Լը ֆրեզնոյ ստուդիան: 2007թ.-ից ի վեր նրա ստեղծագործությունները՝ լուսանկարներն, ինստալյացիաներն ու ֆիլմերը ներկայացվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նրա լիամետրաժ դեբյուտը՝ «Էկզոտիկա, էրոտիկա, էտսետերա» ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնի Ֆորում ծրագրում: Այժմ Կրանիոտին կինոդրամատուրգիա է ուսանում Լյա ֆեմի տեսալսողական արվեստի բարձրագույն դպրոցում:

Ֆիլմոգրաֆիա
Էկզոտիկա, էրոտիկա, էտսետերա, 2015
Անորոշ բարոկկո, 2018

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ֆրանսիա/ Հունաստան, 2015, 73’
պորտ., իսպան., հուն.՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Էվանգելիա Կրանիոտի
Օպերատոր՝ Էվանգելիա Կրանիոտի
Մոնտաժը՝ Ժերոմ Գոնթյեի
Ձայնը՝ Ժերոմ Գոնթյեի
Արտադրող ընկերություն՝ Aurora Films