Ֆաբեր նավալիս
«Ֆաբեր նավալիս» (faber navalis) լատիներենից թարգմանաբար նշանակում է «նավագործ». հինավուրց լեզվի բառեր, որոնք հինավուրց մի մասնագիտություն են նկարագրում: Այս ֆիլմը ինքնակենսագրական ազգագրության փորձ է, որտեղ ֆիլմի հերոս նավագործը նաև ֆիլմի հեղինակն է: Սա էսթետիկայի և ազգագրության համադրում է, որը ջանում է փոխանցել հին փայտե մի նավ վերականգնող նավագործի հոգեվիճակը:
Մաուրիցիո Բորելո
1974թ.-ին իտալական Նեապոլ քաղաքում ծնված Մաուրիցիո Բորելոն նավագործ է, կինոռեժիսոր և մշակութային մարդաբան: Մասնագիտանալով ասիական և աֆրիկյան լեզուներում՝ նա տեղափոխվեց Ինդոնեզիա, որտեղ դասավանդում էր Ջակարտայի համալսարանում: Այդ տարիներին՝ վիզուալ մարդաբանական հետազոտության արդյունքում, ստեղծվեց նրա «Ինդոնեզիական կինո» վավերագրությունը:
2004թ.-ի ցունամիից հետո նա կամավոր էր՝ վերականգնելով աղետի պատճառով ավերված ձկնորսական նավերը: Այդ պահից ի վեր՝ նա հետաքրքրվեց մերձափնյա համայնքների, նավագործության և գիտելիքների փոխանցման ուսումնասիրությամբ, և բազում ժամեր է անցկացրել ցունամիից ազդված երկրների, սկանդինավյան և միջերկրական նավաշինարաններում՝ որպես նավագործի աշակերտ:
Այժմ արդեն 4 տարի է, ինչ Մաուրիցիոն աշխատում է Նորվեգիայի ծովային թանգարանում՝ որպես փայտե նավերի վերականգնիչ: Նա նաև մշակում է ավանդական նավագործության բարելավմանն ուղղված հարմար և ճկուն մի համակարգ՝ հավատալով, որ ջրային փոխադրամիջոցների զարգացումը կարող է որոշիչ դեր խաղալ աշխարհում աղքատության և մեկուսացվածության վերացման գործում:
Ֆիլմոգրաֆիա
Ինդոնեզիական կինո, 2004
Ֆաբեր նավալիս, 2016
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Նորվեգիա/ Իտալիա, 2016, 30’
առանց երկխոսությունների
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մաուրիցիո Բորելո
Պրոդյուսեր՝ Մաուրիցիո Բորելո
Օպերատոր՝ Մաուրիցիո Բորելո
Մոնտաժը՝ Մաուրիցիո Բորելոյի, Մաուրո Միլանեզեի
Ձայնը՝ Մաուրիցիո Բորելոյի