Փառատոնի ողջույնները 2015

Բարի գալուստ մեր առաջին «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին: Շնորհակալություն Մշակույթի նախարարությանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, «Շողակաթ» հեռուստաընկերությանն իրենց աջակցության և այս միջոցառումը հնարավոր դարձնելու համար:
Էթնոգրաֆիան հաճախ ասոցացվում է հին ավանդույթների հետ, բայց ներկա ժամանակներում էլ այն ողջ ու առողջ է և կարևոր դեր է խաղում մեր արագընթաց տեխնոլոգիական աշխարհում: Չափազանց հետաքրքիր է հետևել մեր ավանդույթների և մեր առօրյա կյանքում ավելի ու ավելի մեծ կարևորություն ձեռքբերող տեխնոլոգիական նորամուծությունների միաձուլման գործընթացին:
Էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերն ինքնարտահայտվելու ազդեցիկ միջոց են, և նրանց մեջ է, որ կարող ենք տեսնել հին ավանդույթների լուծումը ներկայի կարիքների և ապագայի տեսլականի հետ:
Մեր ծրագրում ընդգրկված է շուրջ 20 վավերագրություն, և փառատոնը կհյուրընկալի յոթ տարբեր երկրներից կինոգործիչների: Մենք գնահատում ենք նրանց ներկայությունն և անհամբեր սպասում տեսնելու, լսելու և կիսվելու նրանց պատմություններով: Դրանք անշուշտ կհարստացնեն մեր կյանքը, կընդլայնեն մեր ընկալումն ու կխթանեն մեր միջև հետագա համագործակցությանը:
Փառատոնի կազմակերպչական թիմ
