Մրցույթային Կարճամետրաժ ֆիլմեր
Ավետիս
Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը տոնել է Սուրբ Ծննդյանը նվիրված խորհրդական տոները:
Ահա Թեհրանը
Իրանում գրաֆիտին նոր շարժում է, որը սկսվել է տարածվել Թեհրանից՝ դեռահասների և երիտասարդ շնորհիվ:
Միքայել հրեշտակապետի կանայք
Ամեն կիրակի հինգ մեծահասակ կանայք պատարագ են մատուցում առանց հոգևորականի:
Գնդապետին ոչ ոք չի գրում
Ուկրաինացի Վիտալի Ռադչենկոն մեկնում է Արցախ իր հայ ընկերոջ հետ, որպեսզի կռվի պատերազմում:
Էխո
Սա պատմություն է 90 տարեկան մարդու մասին, ով գնում է փնտրելու իր երիտասարդ տարիների սիրուն:
Սոլարիս
Ֆիլմը բացահայտում է Թալլինի առևտրային կենտրոններից մեկի սրտի ոչ աշխատանքային և գիշերային ժամերի բաբխյունները:
Փողոցի արքաները
Կան մի քանի երիտասարդներ, ովքեր առաջինն են եղել վտանգավոր փողոցային սպորտաձևում՝ պարկուրում: Նրանք փորձում են փառատոն անցկացնել Թեհրանում:
Մրցույթային Լիամետրաժ ֆիլմեր
Հեռու մոտիկ
Ջունգանը Չինաստանից եկել էր Հայաստան բարձրադիր գոտիներում ցորենի աճեցման ծրագրով:
Դուդուկ
Ռաբիզ երաժիշտներն օգտագործում են դուդուկն ամենորյա կյանքում՝ սկսած հարսանիքից, վերջացրած թաղման արարողությամբ:
Միակողմանի փողոցի բնակիչները
Վավերագրական ֆիլմ Սի-յե Թիր փողոցի մասին, որ գտնվում է Թեհրանում: Նախկինում տարբեր հավատքի մարդիկ են այստեղ միասին ապրել:
Մոռացված կղզիների բնակիչները
Ֆիլմը պատկերում է Երևանի կիսաքանդ ծայրամասերից մեկում ապրող տասնյակ մարդկանց թշվառ գոյությունը:
Բեռլինյան օրագիր
«Բեռլինյան օրագրում» զետեղված են ռեժիսորի խցիկի դիտարկումները Բեռլինի և քաղաքի արտասահմանցիների մասին:
Լինում է չի լինում
Մի աղքատ բազմամարդ քրդական ընտանիքամեն տարի Բաթմանից տեղափոխվում է Անկարա՝ աշխատելու:
Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք
Ռեժիսորը միտումնավոր շրջանցել է բռնությունը, արյունահեղությունները, ականները, սարսափելի տեսարանները:
Ինձ աշուղ են ասում
Մի ծերունի է միայնակ ապրում գյուղում, սիրում է երգել: Ամբողջ կյանքի ընթացքում ֆոլկլորային երգեր է հավաքել:
Երազանքների պատը
Ֆիլմը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Սա ֆիլմ է երազանքների և հիշողությունների մասին:
Գիլան կարկուտից հետո
Ֆիլմը նկարահանվել է Խոսրովի անտառի շրջակայքում գտնվող Գիլան գյուղ պարբերական այցելությունների ժամանակ:
Այդպես խոսեց ավագը
Ֆիլմն անվանի պարսիկ պոետ Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմի ազդեցության մասին է Իրանում բախտիար ժողովրդի ամենօրյա կյանքի վրա:
Ոչ Մրցույթային ֆիլմեր
Բարի հետք Copy
Ֆիլմը երևանյան մի ծերունու մասին է, ով նկարում է ավտոտնակների վրա՝ ժանգոտ մետաղյա պատերը վերածելով ծաղկուն բնապատկերների:
Բարի հետք
Ֆիլմը երևանյան մի ծերունու մասին է, ով նկարում է ավտոտնակների վրա՝ ժանգոտ մետաղյա պատերը վերածելով ծաղկուն բնապատկերների:
Զարե
«Զարեն» պատմության մեջ առաջին ֆիլմն է, որտեղ ներկայացվում է եզդիների կյանքն ու կենցաղը: