Ազատ թռիչք/ Свободный полёт

3054

Ազատ թռիչք/ Свободный полёт

Ազատ թռիչք/ Свободный полёт
Ռուսաստան/ Իսպանիա, 2020, 41
ռուսերեն/ իսպաներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Ալգիս Առլաուսկաս
Օպերատոր՝ Ալգիս Առլաուսկաս
Մոնտաժող՝ Ալգիս Առլաուսկաս
Ինչո՞ւ և ինչպե՞ս են մեր սիրելի երեխաները վերածվում կամակոր դեռահասների։ Ո՞ր պահին է վրա հասնում նրանց հասունությունը և ե՞րբ է վերականգնվում հասանելիք հարգանքն իրենց ծնողների հանդեպ։ Մի ամբողջ կյանք է հարկավոր այս հարցերին պատասխանելու համար։ Միայն կինոն կարող է ժամանակն անէացնել, իսկ հոր և որդու սովորական զրույցը վերածվում է սերունդների երկխոսության։

Ալգիս Առլաուսկաս

1957 թվականին Մոսկվայում ծնված Ալգիս Առլաուսկասը 1978-ին ավարտել է Բորիս Շյուկինի անվան թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978-1983թթ. Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր: 1987-ին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան՝ խաղացել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Հյուսիսային նավատորմի յունգան» (1974), «Խնամեք կանանց» (1981), «Սպորտլոտո-82» (1982), «Սեր՝ սիրո դիմաց» (1983), «Կաշառք» (1983), «Պետրոս Մեծ» (1986) և այլն: Ալգիսը մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր է և «Anima Eskola»-ի՝ Բիլբաոյի թատերական և կինեմատոգրաֆիկ արվեստների դպրոցի տնօրենը:

 

Ֆիլմոգրաֆիա

Հպում (1987), Ոչ անձնական գործ (1988), Կտրելով հեռավորությունը (1990), Ապրել և մեռնել Ռուսաստանում (1991 – 1994, հեռուստասերիալ), Մոր նամակը (2002), Հաղթողը (2008, հեռուստասերիալ), Կանացի գաղտնիքներ (2011), Խենթի դավադրությունը (2016), Ազատ թռիչք (2020):

Ազատ թռիչք/ Свободный полёт

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Ազատ թռիչք/ Свободный полёт

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):