Գարեգին Զաքոյան

2600
GZaqoyan

Գարեգին Զաքոյան

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին Երևանում: 1970թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976թ.-ին Լենինգրադում պաշտպանել է «Հայկական համր կինոն» ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1973-1985 թթ.-ին աշխատել է Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտում իբրև գիտ.աշխատող, իսկ 1985-1991թթ.՝ իբրև կինոյի և հեռուստատեսության բաժնի վարիչ: Շուրջ 300 հրապարակումների, այդ թվում «Հայկական համր կինոն» (Երևան, 1976 թ.), «Կինոն և լեզուն» (Երևան,1989թ.) «Անհետացման գծից անդին» (Ստրասբուրգում 2006 թ.) գրքերի հեղինակն է: 1991թ.-ին հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որի տնօրենն է եղել մինչև 1998թ.-ը: 1996 թ. կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ միասին հիմնադրել է «Լույս կինոընկերություն» :
1998 – 2005 թ. եղել է Հայաստանի ազգային ֆիլմադառանի փոխտնորեն, իսկ 2005 – 2012 թ.՝ Հայաստանի ազգային արխիվի փոխտնորեն:
2008 թ.-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2012 թ. ընտրվել է նույն ինստիտուտի կինոյի և հերուստատեսության ամբյոնի վարիչ:
Որպես ռեժիսոր նկարահանել է «ՄԻԳՆՈՐ», «Կալանավայրերի արվեստը», «Քաջարան. քարի մետամորֆոզը», «Պատարագ», «Համո Բեկնազարյան. Մենախոսություն», «Մեղադրվում է ինքնասպանության մեջ», «Տեր իմ՝ տուր մեզ ազատություն», «Ստվերների թատրոն» վավերագրական ֆիլմերը: 2007 թ. ստեղծել է «Սերգեյ Փարաջանով. Մենախոսություն և ժառանգություն» թվային ինտերակտիվ ֆիլմը: