Փառք սուրբ Նիկոլասին

1407

Փառք սուրբ Նիկոլասին

Խորվաթական մերձափնյա Շիբենիկ քաղաքում բազմանդամ մի ընտանիք աղոթում, երգում և խնամում է սուրբ Նիկոլասի եկեղեցին, որտեղ պահվում են նավաստիների և ճամփորդների հովանավոր սրբին նվիրաբերված ընծաները:

Պարգևներ

Բրոնզե ծառ մրցանակ, VIVA կինոփառատոն, Սարաևո, 2015

Դավոռ Բորիչ

Ծնվել է 1966թ.-ին Զագրեբում: 1996-ից աշխատում է խորվաթական հեռուստատեսությունում (HTV) որպես ռեժիսոր և պրոդյուսեր: Չնայած նրա հիմնական հետաքրքրությունը կրոնն է՝ նրա նախագծերում այլ որորտներ ևս ուսումնասիրվել են: Չունենալով ֆորմալ կինոկրթություն՝ նա հեղինակել է մի շարք ռեպորտաժներ և բազմաթիվ կարճամետրաժ վավերագրություններ Խորվաթիայի զանազան քաղաքների և ծխական համայնքների մասին, ինչպես նաև եղել է ուղիղ եթերի ռեժիսոր Հռոմի Պապեր Հովհաննես Պողոս II-ի և Բենեդիկտոս XVI-ի Խորվաթիա այցելությունների ժամանակ: Վերջին տարիներին նա և իր հաճախակի համասցենարիստ Լյիլյանա Շիշմանովիչը ներգրավված են Խորվաթիայի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրում (Ազգային և ավանդական մշակույթ), որի համար ազգագրական և մարդաբանական ֆիլմեր են անում խորվաթական տարբեր բարքերի և ավանդույթների մասին: 2016-ից ի վեր Բորիչը Խորվաթիայի կինոռեժիսորների գիլդիայի անդամ է: Նրա ֆիլմերը մասնակցել են շուրջ 70 կինոփառատոների և շահել են 19 մրցանակ զանազան անվանակարգերում:

Ընտիր ֆիլմոգրաֆիա

2016 – «Կառնավալի օրը»
2015 – «Սամսոնի հովանոցը»
2015 – «Հռոմի շինարարը. Ադրիական ծովից Պապը»
2015 – «Ժագնժեդովեցի լեգենդը»
2014 – «Ամանորը Բիսևոյի կղզում»
2014 – «Վերոնիկա Դեսինիչկայի լեգենդը»
2014 – «Սերը չի վաճառվում»
2014 – «Մայիսյան փառատոն»
2014 – «Զատկաշաբաթը զորահավաքին»
2013 – «Ջնարահարներն ու թամադաները»
2013 – «Ընկույզը, կորիզը, հարսանիքներն ու գառները»
2013 – «Կվարանտորե Կոմիզայում»
2013 – «Մաքո»
2012 – «Քեռի Մարկոյի յոթ տամբուրիցահարները»
2012 – «Երեկոյի Սիրունիկը»
2011 – «Փառք սուրբ Նիկոլասին»
2006 – «Հետևելով հուշերին»

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]