Փառատոնի ողջույնները

Տեսնել իրականությունը՝ ինչպիսին որ այն կա, այդքան էլ հեշտ չէ՝ ինչպես մեզ սովորաբար թվում է: Իրականությունը տարաբնույթ և բազմաբնույթ է, այն այնքան է, ինչքան աշխարհում սուր և մտասույզ հայացք ունեցող մարդ կա:
Մարմնավորվելով ֆիլմի մեջ՝ նման հայացքները ստիպում են հանդիսատեսին վերապրել դրանք՝ իբրև սեփական կենսափորձ: Մինչդեռ փառատոնի բեմահարթակում հավաքվելով մի ընդհանուր փնջի մեջ՝ դրանք ի զորու են մոտեցնել մեզ օբյեկտիվ իրականության վերապրմանը և գիտակցմանը՝ որպես մի միացություն՝ իր ամբողջ՝ երբեմն հակասական, բազմազանության մեջ:
Մենք ողջունում ենք մեր փառատոնի մասնակից բոլոր կինեմատոգրաֆիստներին, որոնք օգնում են մարդկանց տեսնել աշխարհը և սեփական էությունը կինոէկրանի հայելու մեջ:
Հուսով ենք, որ մեր փառատոնը կօգնի բոլորիս ևս մեկ՝ թեկուզև փոքր քայլ անել դեպի փոխըմբռնում, ստեղծագործական համագործակցություն և իրական կինոյի ոլորտում գործող կինեմատոգրաֆիստների միավորում:
«Ծիրանի ծառի» Փառատոնի կազմակերպչական թիմ
