Փառատոնի ողջույնները 2018

Ուրիշի հետ շփվելիս ենք մենք միայն ճանաչում մեզ: Ճանաչելով զիս՝ ձգտում ենք ճանաչել նաև օտարին, և ճանաչելով միայն լցվում ենք նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում:
Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի կյանքն ու բարքը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառի» կոչն ու ձգտումը: Եվ ոչինչ չի կարող ավելի լավ ու արդյունավետ իրականացնել այդ ձգտումը, քան «վավերագրական» կինոարվեստը, որի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն տեսնում, այլև ապրումակցում է էկրանային իրականությանը:
Մենք սրտանց ողջունում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին ու հյուրերին և հույս ունենք, որ կինոյի այս տոնը հյուրընկալ Ուջանում մեր աշխարհը գոնե մի կաթիլ ավելի հասկանալի ու բարի կդարձնի:
Գարեգին Զաքոյան
«Ծիրանի ծառ» Ուջանի ՄԿՓ տնօրեն
«Ֆիլմադարան» ՀԿ նախագահ
