Նախարարի տեղակալի ուղերձը 2019

Սիրով ողջունում եմ «Ծիրանի Ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակիցներին, հյուրերին և շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին:
Կինոարվեստի ոլորտը, որտեղ դուք աշխատում և ներդնում եք ձեր ստեղծագործական միտքն ու կարողությունները, չափազանց կարևոր է: Սակայն մարդկային փոխըմբռնման և ապրումակցման, ինչպես նաև տարբեր ազգերի և կրոնների բացահայտման տեսանկյունից վավերագրական կինոն անփոխարինելի է:
Փառատոնը հնարավորություններ է ստեղծում ծանոթանալու հայկական կենցաղին և մշակույթին, ինչը հատկանշական է հենց վավերագրություն պատկերող արվեստագետի համար, իսկ մարզի բնակիչների համար այս փառատոնը յուրօրինակ միջանցք է միջազգային արվեստի և ապրելակերպի ճանաչողության տեսանկյունից:
Փառատոնը համահունչ է մշակույթը ապակենտրոնացնելու պետական քաղաքականությանը և այս իմաստով ողջունելի է:
Մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, հանդիսատեսին՝ գեղագիտական վառ տպավորություններ, իսկ «Ծիրանի Ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի փառատոնին՝ հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
Արայիկ Խզմալյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
