
Համիդ Ջաֆարի
1971թ.-ին իրանական Մահշահր քաղաքում ծնված Համդուլահ (Համիդ) Ջաֆարին իրանցի ռեժիսոր է և պրոդյուսեր: Կինո է ուսանել եհրանի Սյուրեհ համալսարանում և վաղ 1990-ականներից ֆիլմեր է նկարում: Ջաֆարին մասնակցել է բազմաթիվ վավերագրությունների ստեղծմանը: 2012-ին «Ծիրանի ծառ» կինոփառատոնում նրա «Այսպես խոսեց ավագը» ֆիլմն արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիսների միության հատուկ մրցանակին: Իսկ 2015 թվականին արտադրված «Ժայռը» եհրանի «Սինեմա վերիտե» ՄԿՓ-ում պարգևատրվել է Լավագույն կարճամետրաժ վավերագրություն մրցանակով: Ջաֆարին Իրանի կինովավերագրողների ասոցիացիայի վարչության անդամ է: