Երջանիկ այսօր

3182

Երջանիկ այսօր

Ֆրանսիա/ Իտալիա/ Ուգանդա, 2017, 18’
Ռեժիսոր՝ Ջուլիո Տոնինչելի
Սցենարիստներ՝ Ջուլիո Տոնինչելի, Ջեսիկա Պեպեր Փիթերսոն
Օպերատոր՝ Ջուլիո Տոնինչելի
Պրոդյուսեր՝ Լուկա Կաբրիոլու
Ձայնը՝ Ջուլիո Տոնինչելիի
Մոնտաժը՝ Էմանուելե Դաինոտիի, Ալեսանդրո Կապուցիի
Արտադրող ընկերություններ՝ Filmo 2 / Ombre Rosse

Օրետ լեռան ստորոտում՝ հյուսիսային Ուգանդայում բնակվող աչոլիների ժողովրդի մայրենի հողերում, Պատրիցիան պատրաստվում է բուժքույր դառնալ: Նա օգնում է նորաթուխ մայրերին վերապրել ծննդաբերության ֆիզիկական ցավը և ուժգին զգացմունքները: Այս հեռավոր գյուղում՝ Կալոնգոյում, միակ ցավազրկողը բուժքույրի սփոփիչ ձայնն է և նրա ընկերակցությամբ փոխանցվող վստահությունը:

Պարգևներ
Լավագույն վավերագրական ֆիլմի ռեժիսոր, Start կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն, Բաքու, Ադրբեջան, 2018;
«Մերժված տեղանք» մրցանակ, Իշիայի կինոփառատոն, Իտալիա, 2018;
Լորենցո Վեչոյի անվան մրցանակ, Մագմա կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն, Աչիրեալե, Իտալիա, 2018:

 

Ջուլիո Տոնինչելի

Ջուլիո Տոնինչելին անկախ կինոգործիչ է, ով ավարտել է Բրեշիայի Սանտա Ջուլիայի Գեղարվեստի ակադեմիան՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա բազում փորձառություններ է վերապրել թե՛ Իտալիայի, թե՛ արտասահմանում, և երբ նա չի ճամփորդում, ապրում է Սալոյում: Բազմազան ճամփորդությունների ընթացքում աշխատել է Նյու Յորքում՝ լուսանկարիչ Սթիվ Մակքուրիի արվեստանոցում, և համագործակցել է Լուկա Գուադանինոյի, Էդոարդո Գաբրիելինիի, Ֆերդինանդո Չիտո Ֆիլոմարինոյի և մի շարք այլ ռեժիսորների հետ: Ջուլիոն նաև մասնակցել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների նախագծերին Սիրիայում, Թուրքիայում, Պաղեստինում, Ուգանդայում, Հնդկաստանում, Բոլիվիայում, Չիլիում և Արգենտինայում: Նրա վերջին նախագիծը՝ «Երջանիկ այսօր» կարճամետրաժ ֆիլմը, ընդգրկվել է Օսկարի որակավորող Փալմ Սփրինգսի և Ռոդ Այլենդի (ԱՄՆ), Օդենսեի (Դանիա) և բազում այլ կինոփառատոներում:

Ֆիլմոգրաֆիա
Այնտեղ (2015),
Երջանիկ այսօր (2017):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ