Ողջո՜ւյն, Ֆելինի

1402

Ողջո՜ւյն, Ֆելինի

Այս կինը երգում է՝ զբոսնելով Երևանի փողոցներում: Նրա ընկերներն են կատուներն ու մրջյունները: Նա տաղանդավոր է և արտասավոր: Ոմանք նրան տարօրինակ կամ նույնիսկ խենթ կանվանեն, և դա նրան կտխրեցնի: Բայց նա ունի արվեստագետի հոգի, և սեր ու կիրք կան նրա սրտում: Եվ նա ընդամենն ուզում է կիսել այդ սերն աշխարհի հետ:

Պարգևներ

– Լավագույն վավերագրություն, «Sesily» միջազգային կարճամետրաժ ԿՓ,  Թբիլիսի, Վրաստան, 2007;
– Դիպլոմ՝ կերպարի վառ բացահայտման համար, «Նոր կինո. XXI դար» ԿՓ, Սմոլենսկ, Ռուսաստան, 2006;
– Հանդիսատեսի համակրանքի մրցանակ, «Սարատովյան տանջանքներ» ՄԿՀՓ, Սարատով, Ռուսաստան, 2006:
նկարել:

Արման Երիցյան

Ծնվել է 1975թ.-ին: 2000-ին ավարտել է Երևանի մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը: Աշխատել է «Monarch Films»-ում, «Ինտերնյուզ Հայաստանում», «Russia Today»-ում, ինչպես նաև մի շարք հայկական հեռուստաընկերություններում: Վավերագրական ռեժիսուրայի և հեռուստալրագրության դասեր է վարել Մոսկվայի պետական համալսարանում, ՎԳԻԿ-ում, «Ինտերնյուզ Ռուսաստանում», Հարավային Կովկասի երիտասարդ կինովավերագրողների ֆորումում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան», «Սարատովյան տանջանքներ» և «Ասելիք՝ մարդուն» միջազգային կինոփառատոներում: 2007-ից ի վեր Երիցյանը համագործակցում է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ: Հեղինակել է շուրջ 50 սոցիալական հոլովակ և մի շարք մրցանակակիր ֆիլմեր: 2010-ին «Հայաստանի վերջին լարախաղացը» (համառեժիսոր՝ Իննա Սահակյան) և 2015-ին «Մեկ, երկու, երեք…» վավերագրությունները լավագույն հայկական ֆիլմ են ճանաչվել «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ում:

Ֆիլմոգրաֆիա

2015 – «Մեկ, երկու, երեք…»
2014 – «Բաժանորդը ժամանակավորապես անհասանալի է»
2012 – «Donkeymentary»
2012 – «15 երիտասարդներ» («Վաճառվում են թագավորներ» մասը)
2010 – «Հայաստանի վերջին լարախաղացը» (համառեժիսոր)
2007 – «Արամ Խաչատրյան»
2006 – «Ողջո՜ւյն, Ֆելինի»
2005 – «Բաց երկնքի տակ»
2003 – «Ուզում եմ ասել»
2003 – «Վերջ»

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]