Սուրբ Աստված

«Սուրբ Աստվածը» ինքնադիմանկար է: 1998-ին Վլադլենա Սանդուի ընտանիքի վրա զինված հարձակում եղավ: Նրանք կարողացան փրկվել և փախան Գրոզնիից: Առ այսօր նրանք լռում են այդ իրադարձությունների մասին:
Վլադլենա Սանդու
Ծնվել է Ղրիմում: 1988-ին ընտանիքով տեղափոխվել է Գրոզնի: Ուսանել է Գրոզնիի երաժշտական քոլեջում (1989-1994): 1998-ին տեղահանվել է իր տնից՝ Ռուսաստանի՝ Ստավրոպոլի երկրամաս: Սովորել է Ռոդչենկոյի լուսանկարչության դպրոցում (2010-2011): 2011-ին ընդունվել է ՎԳԻԿ՝ կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի արվեստանոց: Տվյալ պահին՝ 5-րդ կուրսի ուսանող է: «Կիռան»՝ Վլադլենայի կարճամետրաժ խաղարկային դեբյուտը, Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում, իսկ ՎԳԻԿԻ միջազգային փառատոնում պարգև է ստացել Լավագույն ռեժիսուրայի համար:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Սուրբ Աստված»
2015 – «Կիռա» (խաղարկային)
2014 – «Օռլովները»
2012 – «Դիանա»