Սուրբ հարսանիքը
«Սուրբ հարսանիքը» կինոժապավենին է հանձնում մի ծես որը, ասում են, արդեն 1 000 տարեկան է, կամ գուցե ավելին: Ըստ ավանդության՝ Պիր-է Շալյարը VIII դարի նշանավոր զրադաշտական քուրմ էր, ով ապրում էր հին Հուրամանե ախտ գյուղում: Լեգենդն ասում է, որ Բուխարայի թագավորը քրմի մոտ էր ուղարկել իր խուլ ու համր դստերը: Սուրբ մարդու օջախ մոտենալուն պես արքայադուստրը հրաշքով բուժվեց: Շնորհակալ արքան էլ որոշեց կնության տալ իր դստերը քրմին: Այժմ՝ ավելի քան հազար տարի անց, Պիր-է Շալյարի հարսանեկան տոնակատարությունը նշվում է ամեն տարի՝ Իրանական Քուրդիստանի Ուրամանթախտ գյուղում: Չնայած այս ծեսը «հարսանիք» է անվանվում՝ ըստ էության՝ սա մի արարողություն է, որի ընթացքում քրդերը աղոթում են Աստծոն, զոհաբերություններ անում, դաֆ են խփում, պարում են և յուրահատուկ մի ապուր են պատրաստում:
Ֆարհադ Վարահրամ
Ծնվել է 1948թ.-ին Իրանի Բորուջերդ քաղաքում: Վարահրամն ավարտել է եհրանի Կինոյի և հեռուստատեսության ակադեմիան, ինչպես նաև Դրամատիկական արվեստների ակադեմիան: Կինո մուտք է գործել որպես օպերատոր, սակայն շուտով սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը: Վարահրամի ֆիլմերը բացահայտում են Իրանի էթնիկ և մշակութային բազմերանգությունը: Վարահրամը եհրանի համալսարանի կինոյի գծով հանձնակատարն է և էթնոգրաֆիկ կինո է դասավանդում նույն համալսարանում: Կինոարվեստից զատ՝ Վարահրամը լուսանկարիչ է և բազմաթիվ մենագրությունների հեղինակ: 1978-ից ի վեր նրա լուսանկարչական գործերը բազմիցս ցուցադրվել են թե՛ Իրանում, թե՛ Եվրոպայում:
Ընտիր ֆիլմոգրաֆիա
1974 – «Կայունացնելով ավազը»
1977 – «Արմավենին»
1979 – «Արդեհալի շուկան»
1988 – «Տարազ»
1991 – «Մորթելով ուղտերին»
1995 – «Սուրբ հարսանիքը»
1999 – «Հիշողություն և ժառանգություն»
2006 – «Ջրի վրայով»
2007 – «Ջունգլիների լռությունը»
2008 – «Արևի տան երկիրը»
2014 – «Իրանի սևամորթները»
2014 – «Ալպերից մինչև Դեմավենդ»