Բնակարանամուտ

1706

Բնակարանամուտ

Ալբանիայի կիսակառույց և լքված տների երկչափ դիստոպիական լանդշաֆտում մի նոր դիցաբանություն է ծնվում: Կինոռեժիսորները՝ ասես երեք արջերի մասին հեքիաթի աղջկա մերօրյա մարմնավորումները, ներխուժում են այդ տները և գրավում դրանց դատարկ, սաղմնային տարածությունները և բացակայող կահույքը: Տեղական համայնքը երգով ու խոսքով մեկնաբանում է նորեկների ժամանումն ու նրանց «հակառակ գաղթը»՝ լիառատությունից՝ դատարկություն, չափազանցությունից՝ պակասություն: Երգերը, խոսքերն ու երկխոսությունները հիմնված են 2014թ.-ի մայիսին Ալբանիայում վերցված հարցազրույցների վրա:

Էֆի Վայս և Ամիր Բորենշտայն

Էֆի Վայսը (ծնվ. 1971թ.-ին՝ Իսրայելում) և Ամիր Բորենշտայնը (ծնվ. 1969թ.-ին՝ Իսրայելում) 1999-ից ի վեր աշխատում են միասին: Հիմնականում բազմապիսի վիդեոներ են անում և հաճախ պերֆորմանսներ են ներառում իրենց նախագծերում՝ ներգրավվելով հանդիսատեսին: Իրենց սեփական ստեղծագործական գործունեությունից բացի՝ մոնտաժողներ են, օպերատորներ ու էֆեկտների դիզայներներ և վիդեո աշխատարաններ են վարում զանազան ունկնդիրների համար:
 

Ընտիր Ֆիլմոգրաֆիա

Վիլ նոր, 2003
Հրաշք՝ հրաշքի ներքո, 2005
Գույն, 2006
Պայծառացում՝ արձակուրդին, 2010
Ջեսի Քուկս, 2012
Նույն գետը երկու անգամ, 2013
Մնեմոնիկ գիմնաստիկա, 2015
Բնակարանամուտ, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ալբանիա, 2016, 34’
ալբաներեն՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Էֆի Վայս, Ամիր Բորենշտայն
Պրոդյուսեր՝ Ամիր Բորենշտայն
Օպերատոր՝ Ամիր Բորենշտայն
Մոնտաժը՝ Էֆի Վայսի, Ամիր Բորենշտայնի
Ձայնը՝ Քվինթեն վան Լաթեմի, Անսամբլ Սիպինիի
Արտադրող ընկերություն՝ La chose à trois jambs