Հրանտ Հակոբյան
Ծնվել է 1950թ-ին Երևանում: 1974թ-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, որից հետո ղեկավարել է Իջևանի թատրոնը: Իրականացրել է 14 բեմադրություն՝ հայ և արտասահմանյան հեղինակների: 1979-ից աշխատել է «Հայֆիմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական և երկրորդ ռեժիսոր: 1988-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայկ» կինոստուդիայում: Նկարահանել է մոտ 40 վավերագրական ֆիլմ:
Ֆիլմացանկ
1993 – «Մոնթե»
2007 – «Հավերժական թռիչք – Հրանտ Դինք»
«Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար 10 ֆլիլմով՝ վերջինը 2014-ին
2006 – «Մոռացված կղզիների բնակիչները»