Կոլիբրի
2014թ.-ին «Բարեկեցության ընկերներ» («Amigos do bem estar») ՀԿ-ի կամավորներ Պինոն և Ալեսիոն անցնում էին Բրազիլիայի ամազոնյան անտառներով և հանդիպեցին երկրի հյուսիսարևելյան Ամապա նահանգում բնակվող վայամպիների ցեղախմբին: Այստեղ մալարիան դեռ բավականին տարածված է՝ հատկապես երեխաների մոտ: Երկու տարի անց՝ Պինոն և Ալեսիոն, Բնիկների առողջապահության նախարարության և այդ ընթացքում հավաքած գումարների օգնությամբ, որոշում են վերադառնալ վայամպիների գյուղ և բժշկական կենտրոն կառուցել այնտեղ: Սպասելով անհրաժեշտ թույլտվություններին՝ նրանք ճամփորդելիս այցելում են Ֆրանսիական Գվիանայի սահմանին գտնվող Օյափոկի շրջանը՝ հումանիտար օգնություն բերել Վասա տարածաշրջանի այլ բնիկներին և ծանոթանալով տեղացիների հետ:
Լուչանո Տորելո
Ծնվել է 1981թ.-ին՝ իտալական Լուչերա քաղաքում: 2015-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «իմ կողքին» վավերագրությունը, որը պատկերում Իտալիայում 4 գաղթականների կյանքը: 2016-ին բրազիլական «Amigos do bem estar» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ նկարահանել է «Կոլիբրի» վավերագրությունը, որը պատմում է Բրազիլիայի հյուսիսում ապրող ամազոնյան բնիկ ցեղերի մասին: Նույն թվականին լույս է տեսել Տորելոյի «Ես և Մանֆրեդին» վավերագրական ֆիլմը՝ նվիրված քանդակագործ Սալվատորե Լովալյոյին: Որպես օպերատոր և մոնտաժող՝ Տորելոն մասնակցել է Ալեսանդրո Պիվայի «Իրավիճակ» (2014) և «Բնությանը դեմ» (2015) ֆիլմերի արտադրությանը: Ներկայումս Լուչանոն աշխատում է «Էրմա» վավերագրության վրա, որն իրականացնում է Ապուլիայի՝ կինոյի հանձնաժողովը «Memory Project»-ի համար:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Էրմա»
2016 – «Կոլիբրի»
2016 – «Ես և Մանֆրեդին»
2015 – «իմ կողքին»