Լույսի մեջ

1610

Լույսի մեջ

Ֆիլմի հերոսները՝ Հուսիկ Հարությունյանը, Ալեքսանդր Ժուժկովը և Երջանիկ Գևորգյանը, լիովին տարբեր կյանքեր են վարում: Մեկն օգտագործված շշերի վաճառքով է զբաղվում, երկրորդը երգիչ է, իսկ երրորդը՝ պրոֆեսոր: Սակայն նրանց միավորում է կույրերի երգչախումբը, որտեղ երեքն էլ երգում են: Ֆիլմը վավերագրում է նրանց ամենօրյա կյանքը՝ պատկերելով հաշմանդամների, ովքեր զրկված են արևը տեսնելու ունակությունից, սակայն միշտ վառ են պահում այդ լույսն իրենց սրտերում:

Ռազմիկ Գրիգորյան

Ծնվել է 1985թ.-ին՝ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում: Տեղական դպրոցն ավարտելուց հետո՝ 2003-ին ընդունվել է Երևանի Մշակույթի պետական քոլեջի կինոռեժիսուրայի բաժինը, որն էլ ավարտել է 2008-ին: Ուսուցման միջակայքում՝ 2003-2005թթ., ծառայել է Հայաստանի զինված ուժերում: 2011-2014թթ. ուսանել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ստանալով վավերագրական կինոյի ռեժիսորի դիպլոմ: Այժմ աշխատում է նույն ինստիտուտում՝ իրականացնելով տեխնիկական սպասարկում:

Ֆիլմոգրաֆիա

Վարդանի հետ, 2013
Խաչը՝ թիկունքին, 2014
Ռեքվիեմ, 2016 (խաղ. կարճ.)
Լույսի մեջ, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան, 2017, 65’
հայերեն՝ անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝
Ռազմիկ Գրիգորյան
Պրոդյուսեր՝ Ռազմիկ Գրիգորյան
Օպերատորներ՝ Վարդան Հարությունյան, Մկրտիչ Ոսկանյան
Մոնտաժը՝ Ռազմիկ Գրիգորյանի
Ձայնը՝ Դավիթ Դավթյանի