Istanbul Notes
«Մի բանդ կա՛մ պակաս է, կա՛մ այնքան շատ է, որ ստիպում է քեզ տունդ թողնել…»: «Ստամբուլյան նոթեր» ֆիլմը պատմում է քաղաքի արդի երաժշտական մշակույթի մասին: Հինգ յուրատիպ պատմություն, հինգ երաժիշտ Մոնրեալից, Սոֆիայից, Նյու Յորքից, Սալիվից և Պոլերմոյից, ովքեր թողել են իրենց հայրենիքը, ճամփա ընկել և երաժշտությամբ են լցնում աշխարհը՝ ի վերջո հանդիպելով միմյանց Ստամբուլում:
Յունուս Էմրե Այդին/ Օզլեմ Սարիյիլդիզ
Ծնվել է 1982թ.-ին: Ուսանել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում
և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Յունուսը լուսանկարչության մասնագետ է և ուդահար: «Ստամբուլյան նոթեր» ֆիլմը Յունուսի վավերագրական դեբյուտն է:
Ծնվել է 1978թ.-ին: Ավարտել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (Թուրքիա) արդյունաբերական դիզայնի ֆակուլտետի բակալավրիատը և մշակութաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ինչից հետո սկսել է գրել ատենախոսություն Բիլկենտի համալսարանի գրաֆիկական դիզայնի ֆակուլտետում: Վիդեոյով և կինովավերագրությամբ հետաքրքրվել է դեռ ուսանողական տարիներին և առ այսօր ֆիլմեր է նկարահանում:
Ֆիլմոգրաֆիա
2016 – «Ստամբուլյան նոթեր»
2013 – «Գնալն ու գալը»
2012 – «Ամբարտավան ամբարտակները»
2011 – «Աղաջրի ալյուր»
2009 – «Միջակայքում»
2009 – «Ցատկող բադիկները»
2008 – «Մենախոսության մի մաս. ժամանակ»
2007 – «Ներսով անցնող երկաթուղին»
2007 – «Խլացված»
2006 – «Մոմով ֆիլմ»
2004 – «Հյուսվող երազը»
2004 – «Մի քիչ՝ մորս մասին»
2003 – «1+1=1»
2002 – «Դեռ չի մատուցվել»
2001 – «sss: f»