Ուղևորություն դեպի մթնշաղ/ Viaggio nel crepuscolo

3388

Ուղևորություն դեպի մթնշաղ/ Viaggio nel crepuscolo

Ուղևորություն դեպի մթնշաղ/ Viaggio nel crepuscolo
Ֆրանսիա/Իտալիա, 2021, 142’
Իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն՝ հայ․/անգլ. Ենթագրերով
 

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Աուգուստո Կոնտենտո
Պրոդյուսեր՝ Ջանկառլո Գրանդե
Անիմատոր՝ Մարկո Բելի
Կոմպոզիտորներ՝ Պաոլո Կանտու, Մարկ Սթյուարտ, Լետիցիա Սադյե
Հնչյունավորողներ՝ Ստեֆանո Անյինի, Դանիել Չեվասկո
Արտադրող ընկերություն՝ Cineparallax

«Ուղևորություն դեպի մթնշաղ»-ը որսում է այն ճանապարհները, որոնք տանում են դեպի Իտալիայի անկման սառը խավարը՝ ընտանիքի, հայրիշխանական հասարակության, դպրոցական համակարգի, կրոնի: Սա մի երկիր է, որտեղ համայնքային, հասարակական, ընդհանուր տարածության ինտերիերը կազմված է անգույն, ամորֆ էգոիզմից, որտեղ նույնիսկ հեղափոխական, սոցիալիստական, կոմունիստական ​​իդեալները՝ խառնված մանիքեյական կաթոլիկության հետ, վերածվել են ֆիդեիստական, տոտալիտար դոգմաների: Ներածական տիտրերից սկսած անիմացիան արտահայտում է վայրերի համադրություն՝ ուրվական, խստաշունչ, անկումային, էլեգանտ և խարխուլ:

Շարունակաբար միախառնելով խաղարկայինը ​​և վավերագրականը՝ ֆիլմի կառուցվածքը կարողանում է արմատապես վերակերտել պատմողական ձևերը:

«Ուղևորություն դեպի մթնշաղ»-ի  հիմքում «քվանտային» մոնտաժն է: Ռեժիսորը դիմում է բազմաթիվ գրելաոճերի և կինեմատոգրաֆիկ ժանրերի, ասես դրանք զուգահեռ տիեզերքներ լինեն, որոնք հայելու պես արտացոլվում, բազմապատկվում և բաժանվում են միմյանց մեջ՝ որոշելով ֆիլմի տարածաժամանակային ձևը, ռիթմը և բովանդակությունը։ Ֆիլմի բուն նպատակն իտալական և միջազգային հիմնախնդիրների մասին խոսելն է անսովոր տեսանկյուններից։

 

Աուգուստո Կոնտենտո

1973 թվականին Իտալիայում ծնված Աուգուստո Կոնտենտոն 2000 թվականից ապրում և աշխատում է Փարիզում: 2004 թվականին Ջանկառլո Գրանդեի հետ հիմնադրել են Cineparallax ընկերությունը, որն արտադրում է իր ֆիլմերը: Նա նկարահանել է չորս բրազիլական ֆիլմ։ «Ônibus»-ն (2007) արժանացել է Գլխավոր մրցանակին «Bellaria» կինոփառատոնում; «Tramas»-ի (2008) պրեմիերան տեղի է ունեցել Լոկառնոյում, և ֆիլմն արժանացավ Իլ դե Ֆրանս շրջանի մրցանակին; «Թափանցիկ ճանապարհներ»-ը (2008) ներկայացվել է Լոկառնոյում; «Ջրի ճանապարհները» (2009) բացել է Հռոմի կինոփառատոնը: Չիկագոյում նկարահանվել է երկու ֆիլմ՝ «Խեղաթյուրված ձայները» (2012), որը Տուրինի կինոփառատոնի UCCA մրցանակի դափնեկիրն է, և «Ստվերագրամը» (2017), որի պրեմիերան տեղի է ունեցել Մոնրեալի «Nouveau Cinéma»-ում և որն արժանացել RAI Cinema մրցանակին «Visioni dal Mondo» փառատոնում՝ Միլանում։ «Կարմիր մոխիրը» (2013), որը նկարահանվել է Ստրոմբոլիում, ներկայացվել է Լոկառնոյում։

Ֆիլմոգրաֆիա

Ônibus (կարճամետրաժ, 2007), Tramas (2008), Թափանցիկ ճանապարհներ (2008), Ջրի ճանապարհները (2009), Խեղաթյուրված հնչյուններ (2012), Ուրվական նավի օրագիրը (2012), Կարմիր մոխիր (համառեժիսոր, 2013), Ստվերագրամ (2017), Ուղևորություն դեպի մթնշաղ (2021)։

Ուղևորություն դեպի մթնշաղ/ Viaggio nel crepuscolo

Ուղևորություն դեպի մթնշաղ/ Viaggio nel crepuscolo