Կազիմ Օզ
Ծնվել է 1973 թ-ին Թուրքիայի Դերսիմ քաղաքում: Իր առաջին կարճամետրաժ «Երկիրը» ֆիլմը շահել է բազմաթիվ միջազգային մրցանակներ: Առաջին լիամետրաժ «Լուսանկարը» ժապավենն ավարտել է 2001թ-ին և նույնպես պարգևատրվել է բազմաթիվ միջազգային մրցանակներով, այդ թվում National Geographic-ի «Բոլոր ճանապարհները» կինոփառատոնի մրցանակի: 2005թ-ին Օզի «Հեռավորը» կինոնկարն արժանացել է Նյուրենբերգի և Անկարայի միջազգային կինոփառատոնների մրցանակներին «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմն ստեղծվել է IDFA Յան Վրայման հիմնադրամի օգնությամբ, ցուցադրվել է ֆրանսիական ARTE և միջազգային այլ հեռուստաալիքներով: «Շավաքսի վերջին սեզոնը», (2010թ) ֆրանսիական ARTE-ի հետ համատեղ արտադրություն էր, ինչի շնորհիվ ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու բազմաթիվ միջազգային հեռուստաալիքներով: 2011թ-ին Օզը եղել է Միլանի կինոփառատոնի ժյուրիի անդամ:
Ֆիլմացանկ
2014 – «Լինում է չի լինում»
2010 – «Շավաքսի վերջին սեզոնը»
2008 – «Փոթորիկ»
2005 – «Հեռավորը»
2001 – «Լուսանկարը»
1999 – «Երկիրը»