ԼԵՅԼԱ ՀՈՍՍԵՅՆԻ
Լեյլա Հոսսեյնին 2002 թվականից ի վեր Իրանի Վավերագրական և փորձարարական կինոկենտրոնի (DEFC) միջազգային մասնագետն է և ընդարձակ գործունեություն է ծավալել իրանական ֆիլմերը միջազգային հարթակներում ներկայացնելու և տարածելու ոլորտում։ 2008 թվականից ի վեր Հոսսեյնին Թեհրանի «Սինեմա վերիտե» միջազգային վավերագրական կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամն է ու միջազգային բաժնի ղեկավարը: Այս ընթացքում եղել է բելգիական «Միլենիում» և լեհական «Against Gravity» կինոփառատոների ժյուրիի անդամ։