Եկեք կռիվ-կռիվ խաղանք

2504

Եկեք կռիվ-կռիվ խաղանք

Չնայած Երկրորդ աշխարհամարտի վետերանների թիվն օրեցօր նվազում է՝ այս պատերազմի ճակատամարտերը մինչ օրս կրկնվում են Արևելյան Եվրոպայի զանազան ռազմի դաշտերում: Երիտասարդ էստոնացիներ Անդրեյն ու Ռեյմոն բազմիցս զոհվել են այս մարտերում: Սակայն իրենք ամեն անգամ վերակենդանանում են, քանզի այդպիսին են կանոններն այն խաղի, որն իրենք խաղում են «Առաջնագիծ» ռազմական ակումբի իրենց ընկերների հետ: Տարբեր ազգությունների մարդիկ անդամագրվում են նմանատիպ ակումբներ ոչ միայն հարգելու Երկրորդ աշխարհամարտի հիշատակը, այլև այդ դարաշրջանի զինվորների կենսակերպը մանրամասն վերարտադրության հանդեպ ունեցած սիրուց: ՍՍ-ունթերշթուրմֆյուրեր Ռեյմոն ղեկավարում է ՍՍ զորքերի 20-րդ դիվիզիան: Սերժանտ Անդրեյը քայլում է Կարմիր բանակի 11-րդ հրաձգային դիվիզիայի շարքերում: Զենքը ձեռքերում՝ երիտասարդները պայքարում են` հանուն պատմության:

Մելիս Մուհու

1972թ.-ին էստոնական Պաիդե քաղաքում ծնված Մելիս Մուհուն վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր: 1996-ին ավարտել է Տալլինի մանկավարժական համալսարանը, ունի ռեժիսուրայի բակալվարի աստիճան: Այժմ նա ապրում և աշխատում է Տալլինում:

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Ալյոշա, 2008
Հոգու պարեկ, 2012 (պրոդյուսեր)
Հաշված քթեր, 2012
Մերձնեստրը՝ փակուղու մեջ, 2014
Եկեք կռիվ-կռիվ խաղանք, 2016
Օգնեցեք՝ սեր եմ ուզում, 2017 (պրոդյուսեր)

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Էստոնիա, 2016, 72’
ռուսերեն և էստոներեն՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մելիս Մուհու
Պրոդյուսեր՝ Մելիս Մուհու
Օպերատորներ՝ Էրիկ Նորկրոս, Մաքս Գոլոմիդով, Մելիս Մուհու
Մոնտաժը՝ Մելիս Մուհուի
Ձայնը՝ Քրիստինա Նորմանի
Արտադրող ընկերություն՝ IN-RUUM