
Լեվոն Աբրահամյան (Հայաստան)
Ծնվել է 1947 թ. Երևանում, ավարտել է Երևանի պետ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1970) և ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա, 1978): 1978-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ներկայումս ղեկավարում է արդիականության ազգաբանության բաժինը: 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1990 թ. ցարդ տարբեր ազգագրական դասընթացներ է դասավանդել Երևանի պետ. համալսարանի պատմության և աստվածաբանության ֆակուլտետներում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Քըլամբիայի (2001), Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (2008) և Բըրքլիի (1997, 2015) համալսարաններում:
Շուրջ 200 հրապարակումների, ներառյալ չորս գրքերի, հեղինակ է: