Ինչպես ցողն արևի տակ

2334

Ինչպես ցողն արևի տակ

Շվեյցարիա, 2016, 108’
Ռեժիսոր՝ Փիթեր Էնթել
Սցենարի հեղինակներ՝ Փիթեր Էնթել, Էլիզաբեթ Վաելչլի
Օպերատոր՝ Յոն Բյորգվինսոն
Պրոդյուսեր՝ Փիթեր Էնթել
Արտադրող ընկերություն՝ Show & Tell Films

Մեկ դար առաջ կինոռեժիսոր Փիթեր Էնթելի տատն ու պապը փախուստի դիմեցին Ուկրաինայից, որը քայքայվում էր պատերազմի ու ջարդերի պայմաններում: Հարյուր տարի անց Էնթելն առերեսվում է այդ նույն քայքայիչ ազգայնականությանը: Մարդիկ շարունակում են սպանել հանուն հայրենիքի, դրոշի, մշակույթի, կրոնի… Հրեաների, Ղրիմի մուսուլման թաթարների և ուղղափառ բնակչության վերապրած գազանությունները սերնդեսերունդ են փոխանցվում՝ թունավոր ատելության հետ մեկտեղ: Հատելով անցակետերը՝ Փիթեր Էնթելն ուկրաինական կողմից տանում է մեծ ռուսաստանամետ սեպարատիստների մոտ: Նպատակն ամենևին այն չէ, որ տեսնենք՝ ով է ճիշտ և ով է սխալ, քանզի այստեղ ինքնին մարդասիրությունն է պարտություն կրում: Անմիտ բռնության հորձանոտում հայտնվելով՝ «Ինչպես ցողն արևի տակ» ֆիլմը մշակութային, կրոնական և ազգային տարբերություններից անդին է գնում, որպեսզի բացահայտի այն խորը կապերը, որոնք միավորում են բոլորիս:

 

Փիթեր Էնթել

Փիթեր Էնթելը ծնվել է 1952 թվականին Նյու Յորքում: Ի սկզբանե ուսանելով մարդաբանություն՝ նա ընտրեց վավերագրական կինոյի ուղին, որի մեկնարկին ձայնային ինժեներ էր և մոնտաժող: 1975 թվականից ի վեր պարոն Էնթելն ապրում է Շվեյցարիայում: Նա ֆիլմեր է նկարել Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում՝ հիմնականում կենտրոնանալով սոցիալական, քաղաքական և բնապահպանական թեմաների վրա: Վերջերս սկսել է նաև կինոդիմանկարներ անել: Նա պարգևատրվել է Գուգենհայմի կրթաթոշակով, իսկ նրա ֆիլմերն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների: Նրա վերջին՝ «Ինչպես ցողն արևի տակ» ֆիլմն ընգրկվել է IDFA-ի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի), Visions du Réel-ի (Նյոն, Շվեյցարիա) և ռուսական ArtDocFest-ի ծրագրերում:

Ֆիլմոգրաֆիա

Զիմբաբվեի հողային սովը (1983),
Միակ հույսը Դրախտն է (1987),
Չորս հարավաֆրիկացի բանվորների վկայությունը (1988),
Մարդն ու շիմպանզեն (1991),
Հյուսիսային եղջերվին սպասելիս (1991),
Մարթա (1995), Գլորվել (1997),
Հեռուստացույցը (2001),
Ջոշի ծառերը (2005),
Թոթափիր սատանուն (2007),
Հեռավոր տունը (2012),
Ինչպես ցողն արևի տակ (2016):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ