ԿՈՐՍՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

3067

ԿՈՐՍՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Բուլղարիա/ Բելգիա, 2019, 78’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Զլատինա Ռուսևա
Օպերատորներ՝ Պլամեն Գերասիմով, Դիմիտար Միտով, Յուրի Տչարիյսկի
Պրոդյուսեր՝ Լուբոմիր Գուերգուև
Մոնտաժող՝ Մարիետա Տչուկովսկա
Հնչյունավորող՝ Մարիանա Վալկանովա
Արտադրող ընկերություն՝ «Դիոգեն» մշակութային ասոցիացիա
 
Դանուբի դելտայից մինչև գետի հիմքը՝ Գերմանիա ճամփորդող նավի վրա երաժիշտներ են հավաքվել, որպեսզի գետի պատմությանը նվիրված երաժշտություն նվագեն: Վսեմ երաժշտությունը կյանքի է կոչում Դանուբի հիշողությունն, ու գետն սկսում է իր ափերին տեղի ունեցած իրադարձությունների պատկերներ ուղարկել, որոնք տարօրինակ կերպով կապվում են մեր ներկային ու պատմության վերափոխմանը:

 

ԶԼԱՏԻՆԱ ՌՈՒՍԵՎԱ

 

ԶԼԱՏԻՆԱ ՌՈՒՍԵՎԱ

Զլատինա Ռուսևան բուլղարացի կինովավերագրող է, ով պարգևատրվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում: 1986 թվականից ի վեր ապրում և աշխատում է Բրյուսելում: 2009 թվականից ի վեր Բրյուսելի «Միլենիում» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ռուսևան վավերագրական ֆիլմեր է նկարահանել ողջ աշխարհում՝ Աֆրիկայից Յակուտիա և Կալիմա, ինչն օգնել է իրեն իրականության բազմաշերտ ընկալում ձևավորել: Հանդիպելով մարդկանց արտակարգ իրավիճակներում՝ նա հաջողեցնում է բացահայտել իր ֆիլմերի հերոսների իրական ու խորը էությունը: Ճգնաժամային իրավիճակներում հիշողության ու իրական արժեքների պահպանման թեման է ընկած նրա ստեղծագործական աշխատանքի հիմքում:

 

Ֆիլմոգրաֆիա

Իշխանավոր մարդու դիմանկարը (1991), Գայլաորս (1993), Զինաիդա Գիպպիուսի սև նոթատետրը (1997), Լիբերիայի կանաչ նարինջները (1999), Անհայրենիք վիրտուոզները (2005), Հոսանքի դեմ (2007), Սևթես Անմահը (2009), Կորսված հիշողություն (2019):