
Մեհդի Բաղերի
Ծնվել է 1981 թվականին: Մոնտաժող է, վավերագրող և լուսանկարիչ: Կինոկրթությունը ստացել է Թեհրանի կինոդպրոցում (Ահմեդ Ալաստիի արվեստանոց): Վավերագիր կինոռեժիսորների իրանական ասոցիացիայի անդամ է: Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների, այդ թվում՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 26-րդ կինոփառատոնի ազգային մրցույթի «լավագույն վավերագրություն» մրցանակին «Ազատության երգերը» ֆիլմի համար:
Ֆիլմացանկ
2009 – «Ազատության երգերը»
2011 – «Պոետ լինելու կարևորությունը»
2011 – «Դժկամ ամուրին»
2011 – «Թեհրանի բնակիչները» (վավերագրական սերիալ)
2012 – «Թաքնված»
2012 – «Եվ հանկարծ դու անհետացար»
2014 – «Միակողմանի փողոցի բնակիչները»