Վարպետ Էդդի/ Master Eddy

3436

Վարպետ Էդդի/ Master Eddy

Վարպետ Էդդի/ Master Eddy
ԱՄՆ, 2021, 113
անգլերեն/ հայերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և օպերատոր՝ Արա Մածունեան
Պրոդյուսեր՝ Արա Մածունեան
Մոնտաժող՝ Արա Մածունեան
Հնչյունավորող՝ Արա Մածունեան
Արտադրող ընկերություն՝  Argus Pictures
Լիբանանից ԱՄՆ գաղթած Էդդի Յակուբեանը ինը տարեկանից ի վեր կոշիկ է նորոգում։ «Եթե Էդդին չկարողանա նորոգել, ուրեմն ոչ ոք չի կարող»,- պնդում են նրա հաճախորդները։ Թվային ավտոմատիզացման այս դարաշրջանում Էդդիի արհեստավարժությունն ու մարդասիրությունը հիշեցում են համաշխարհային մշակութային փոփոխության մասին։ Նա որոշակի դժգոհությամբ է ընդունում իր դրությունը, բայցև համաձայնում, որ բախտը ֆորս մաժոր էր։ Սինեմա վերիտե ոճով նկարված «Վարպետ Էդդի» ֆիլմն՝ իր խորը գոյութենաբանական պարզությամբ, ներկայացնում է կոշկակարի պատմությունը մեխ առ մեխ՝ փոխանցելով նրա պրագմատիկ կենսափիլիսոփայությունը։

Արա Մածունեան

Անկախ պրոդյուսեր, կինոռեժիսոր և օպերատոր, որը ծնվել է Լիբանանում, ապրում է Լոս Անջելեսում և բազմաթիվ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, կրթական տեսագրությունների ու գովազդային հոլովակների հեղինակ է։ Նա Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի «Կինո և հեռուստատեսության» գծով բակալավրական ու մագիստրոսական ծրագրերի շրջանավարտ է։

Արան հեղինակել է թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ ֆիլմեր։ «Վարդագույն փիղը»՝ նրա անդրանիկ ֆիլմը, արժանացել է Panavision-ի մրցանակին և ցուցադրվել է զանազան կինոփառատոներում ու հեռուստաալիքներով։ Ութ տարի շարունակ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնի ուղիղ համաշխարհային հեռարձակման պրոդյուսերն է եղել։ Նա նախագծեր է հեղինակել նաև չեխական հեռուստատեսության ու Մոնթերեյի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի համար։ Նա նաև «Լոս Անջելեսի շրջանի փախստականների նախագծի» համար կրթական տեսանյութեր է արտադրել։ Որպես կինոդերասան՝ առաջին անգամ հանդես է եկել «Radio Inside»-ում, որը ցուցադրվել է Showtime հեռուստաալիքով։ Որպես օպերատոր՝ նրա ամենաթարմ աշխատանքներն են 2014-ի «Բերսերկները» և 2017-ի «Final Cutz»-ը։

Արան ակտիվ է նաև Լոս Անջելեսի թատերական համայնքում՝ բեմին հանդես գալով «Պարոն Կարպիս», «Երկու հարյուր», «Սորուն ավազ» և «Վարդագույն փիղը» ներկայացումներում։

Արան տարիներ շարունակ հայ կինոյի մասին դասախոսել է Էմհըրսթ և Բրեդֆորդ քոլեջներում՝ ARS ամառային ուսումնասիրությունների ծրագրի շրջանակում։ Նա ավելի քան երեսուն հեռուստատեսային հոլովակի և կորպորատիվ ֆիլմի պրոդյուսեր ու ռեժիսոր է։ Արան նաև նյութեր է պատրաստել Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի համար, որը օգտագործելով պատմասանության ուժը՝ ուժգնացնում է մշակութային ժառանգության պահպանությունը։ 2017 թվականին Արան իր ուժերով հրատարակել է «Թռչնաբույն․ Բուրջ Համմուդի լուսանկարչական էսսե» գիրքը։

 

Ֆիլմոգրաֆիա

Վարդագույն փիղը (1988, խաղարկային կարճամետրաժ), Առանց գերեզմանների երկիրը (1992, լիամետրաժ վավերագրություն), Փակագիծ (1996, լիամետրաժ վավերագրություն), Մնացորդները (2015, կարճամետրաժ վավերագրություն), Բակային պատմություններ (2020, հարցազրույցների շարք), Վարպետ Էդդի (2021, լիամետրաժ վավերագրություն):

Վարպետ Էդդի/ Master Eddy

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Վարպետ Էդդի/ Master Eddy

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):