Կարող եմ մտնել

4203

Կարող եմ մտնել

«Կարող եմ մտնել»-ը վավերագրական էսսէ է, որի մեջ աֆրո-բրազիլական կանդոմբլե կրոնը նույնքան ուսումնասիրվում է, որքան բավականին պոետիկ և անձնական ձևով վերապրվում: Այս կրոնը և ռեժիսոր Կոշտանա Բանովիչի անձնական ուղևորությունն այս ֆիլմի առանցքային թեմաներն են: «Կարող եմ մտնել» կինոնկարում, որը նկարահանվել է Բրազիլիայի Բահիա նահանգի ափամերձ կղզիներից մեկում, Բանովիչը զարգացնում է «եսի» և «այլի» հարաբերությունների իր հետազոտությունը: Նա հարցազրույցներ է անում կանդոմբլեում ներգրավված անձանց հետ, նկարահանում է արարողությունները, մասնակից է դառնում ծեսերի, որտեղ առնում է իր «աստվածների» կերպարանքը, և ստեղծում է հետաքրքրաշարժ մի վավերագրություն:

Պարգևներ

Լավագույն օպերատրություն, Festival de Cine de Granada, Լոս Անջելես, ԱՄՆ, 2010

Կոշտանա Բանովիչ

Կոշտանա Բանովիչը վիզուալ արտիստ է և կինոգործիչ: Ծնվել է Սարաևոյում՝ նախկին Հարավսլավիայում: Ուսանել է Ուտրեխտի արվեստների դպրոցի (HKU)՝ կերպարվեստի և դիզայնի ֆակուլտետում (Նիդերլանդներ), որտեղ այժմ դասավանդում է: Կոշտանան եղել է աշխարհի տարբեր ծայրերում, ճանաչել է զանազան մշակույթներ և իր ողջ ստեղծագործության՝ նկարների, պերֆորմանսների, կինոնկարների մեջ երբեք չի վախեցել մասնակցելու ծեսերին որպես «եսի» և «այլի» միջև եղած հեռավորությունը կրճատելու միջոց: Նրա ճամփորդությունները ցույց են տվել, որ «այլը» պետք է որոնել ներքինում, քանի որ այն «եսի» մտահոգիչ, բայց անբաժանելի մասն է: Աշխատել է Կուբայում, Սենեգալում, Անգոլայում, Բրազիլիայում և Կարիբյան երկրներում, որտեղ վիդեոարտ նախագծեր է մշակել տեղացիների հետ: Ծեսերին մասնակցելն ու դրանք հետազոտելը՝ որպես ինքդ քեզ և ուրիշներին ճանաչելու միջոց, Բանովիչի արվեստի առանցքային թեմաներից է: Նրա գործերն ուսումնասիրում են արդի վիզուալ մարդաբանության, կինովավերագրության և կերպարվեստի սահմանները:

 

Ֆիլմոգրաֆիա

2016 – «Տների և Տիեզերքի շուրջ»

2012 – «Աստված իմ» (14-ալիքանի ինստալյացիա)

2011 – «Մեռած, թե ողջ»

2011 – «Roos»

2011 – «Exu»

2010 – «Կարող եմ մտնել»

2009 – «Oxum»

2008 – «Ploha»

2007 – «Սեյ. սիրո տնտեսությունը»

2001 – «Na Tragu»

2000 – «Երազների որսորդները»

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]