ՀՀ մշակույթի նախարարի ուղերձը 2017

3676

ՀՀ մշակույթի նախարարի ուղերձը 2017

Ջերմորեն ողջունում եմ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային երրորդ փառատոնի մասնակիցներին և հյուրերին:

Կինոմշակույթի զարգացման, պահպանման և տարածման գործում նշանակալի դերակատարություն ստանձնելու իրական ներուժ ունի այս փառատոնը: Այն նաև կարևոր հարթակ է տարբեր երկրների արվեստագետների համագործակցության համար:

Հատկապես ողջունելի է միջազգային կինոփառատոնը հայկական գյուղում՝ Ուջանում անցկացնելու փաստը. Հայաստանում, թերևս, նման առաջին փորձը: Հուսով եմ, որ գյուղական շրջանները երկրի մշակութային կյանքին ավելի ակտիվ մասնակից դարձնելու օրինակելի նախադեպ կդառնա դա:

Փառատոնին մաղթում եմ բարի ընթացք և արգասաբեր աշխատանք:

Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարար