ՀՀ մշակույթի նախարարի ուղերձը

Ողջունում եմ «Ծիրանի ծառ» չորրորդ միջազգային փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Փառատոնն իր կարևոր առաքելությամբ նպաստում է թե՛ մարզի, թե՛ Հայաստանի մշակութային կյանքի ակտիվացմանը, միջազգայնացնում է Հայաստանի կինոարվեստը և տեղայնացնում համաշխարհային վավերագրական կինոարվեստի նմուշներ:
Փառատոնը Ուջանում՝ Հայաստանի Արագածոտնի մարզի գեղատեսիլ մի անկյունում, ստեղծել է հարթակ, որը Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից համախմբում է վավերագրական կինոարվեստի վարպետների. նրանք դիտում և քննարկում են լավագույն ֆիլմեր, համագործակցության նոր հնարավորություններ են փնտրում և ստեղծում:
«Ծիրանի ծառ»-ի կազմակերպիչներին և հյուրերին մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
Լիլիթ Մակունց
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
