Մետա մարաթոն

1988

Մետա մարաթոն

Քոդրաթուլոհ Բայաթը երիտասարդ աշխատավոր տղա է, ով ապրում է մի փոքրիկ գյուղում ու գլուխ է գովում, թե կարող է մարաթոնի համաշխարհային և օլիմպիական նոր ռեկորդ սահմանել: Գյուղացիները փառաբանում են նրան. նրանց համար նա հերոս է: Իր խոսքերն ապացուցելու ու գյուղացիների հույսերն արդարացնելու համար տղան որոշում է մասնակցել քաղաքային մարաթոնին և նկարահանող խումբ է կանչում, որ ֆիքսեն իր հաղթանակը: Ֆիլմի կենտրոնում հերոսի միամտությունն է: Այն երբեմն ռեալիթի շոու է հիշեցնում և մատնանշում է, թե ինչ դեր ունեն չքավորությունն ու ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ազնվությունը սոցիալական անարդարությունից ազատվելու հանրային հավատքի սասանման մեջ:

Սաիդ Քեշավարզ

1985թ.-ին ծնված իրանցի արվեստագետ Սաիդ Քեշավարզն իր գործունեությունն սկսել է 2002թ.-ին թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան: Այդուհանդերձ նա բազմաթիվ հեռուստավավերագրություններ և կարճ ֆիլմեր է հեղինակել: Քեշավարզը զբաղվում է նաև վիդեո արտով: «Մետա մարաթոնը» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
Մետա մարաթոն, 2017

Մանրամասներ՝

Իրան, 2017, 73’
պարսկերեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Սաիդ Քեշավարզ
Պրոդյուսեր՝ Օմիդ Աբիվարդի
Օպերատոր՝ Սաիդ Քեշավարզ
Մոնտաժը՝ Բաբակ Հեյդարիի
Ձայնը՝ Արաշ Ղասեմիի