
ՄՈՆԻԿԱ ՊԱՎԼՅՈՒՉՈՒԿ
Մոնիկա Պավլյուչուկը լեհ կինովավերագրող է: Պավլյուչուկը մշակութաբանություն է ուսանել Վարշավայի համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնում, ավարտել է Վարշավայի Լրագրության կենտրոնի լրագրության բաժինը, ինչպես նաև Վայդայի անվան կինոդպրոցի DOC PRO վավերագրական կինոռեժիսուրայի ծրագիրը: Պավլյուչուկի ֆիլմերը ցուցադրվել և պարգևատրվել են աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոներում: 2015-իմ նրա «Երբ ես թռչուն լինեմ» վավերագրությունն արժանացել է «Ծիրանի ծառ» 1-ին կինոփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի Գլխավոր մրցանակին, իսկ «Աշխարհի վերջը» 2016 թվականին՝ «Ծիրանի ծառ» 2-րդ կինոփառատոնի շրջանակում, պարգևատրվել է Ժյուրիի հատուկ մրցանակով: Կատարժինա Միլերի հետ Պավլյուչուկը հեղինակել է բազում լեզուներով թարգմանված մի գիրք, որը կոչվում է «Լինել կին և չխելագարվել»: