Մուսա լեռ` ճանապարհ դեպի տուն

5303

Մուսա լեռ` ճանապարհ դեպի տուն

1915 թ. Եղեռնի ժամանակ Մուսա լեռան շուրջը գտնվող
6 հայկական գյուղերի` Քեբուսիե, Վագիֆլի, Խդրբեկ, Յողունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս բնակիչները չենթարկվելով Օսմանյան կայսրության
 տեղահանման հրամանի 
դիմեցին ինքնապաշտպանությանը: Դիմադրողները մոտ 5 000 հոգի էին, որոնցից ընդհամենը 600-ն էին զինված: Ի վերջո իրենց հերոսության և օգնության եկած ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ՝ նրանց մի մասը կարողացավ փրկվել: Ամեն տարի օգոստոսին` Աստվածածնի տոնին, մերօրյա Թուրքիայի միակ հայկական Վագիֆլի գյուղի բնակիչները նշում են այդ օրերի հիշատակը: Ֆիլմը պատմում է հայ մի ընտանիքի մասին, որը ճամփորդում է Երևանից Վագիֆլի՝ իրենց նախնիների հողը, տոնախմբությանը մասնակցելու:

Մարիամ Օհանյան

Ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա ուսումը շարունակել  սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այնուհետև կինոռեժիսորների դասընթաց է անցել: Նրա ֆիլմերը Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Իրանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և Թուրքիայում մասնակցել են տարբեր կինոփառատոների: 2002-ից Liza Production կինոընկերության տնօրենն է, 2004-ից` «Կին» ՄԿՓ-ի տնօրենը: Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնց նշանակալի մասը կանանց մասին:

 

Ընտիր ֆիլմոգրաֆիա

Մենախոսությունից երկխոսություն, 2000
Հայ կինը և քաղաքանությունը, 2001
Ձայներ, 2002
Մենք մեր հողի գույնի ենք, 2004
Հղի կնոջ օրագիրը, 2004
Ես լուսանկարում եմ Շուշին, 2005
Կյանքից իրական, 2006
Ջրարատ, Մանրանկարներ, 2007
Լռության տարածքը, 2009
Թիթեռը, 2010
Հայաստանն անտեսանելի երկիր է, 2013
Մենք Անիից ենք, 2014
Նախնիների անհետացող ստվերները, 2015
Ծուղրութի պահապան, 2014
Մուսա լեռ` ճանապարհ դեպի տուն, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան, 2016, 53’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մարիամ Օհանյան
Պրոդյուսեր՝ Մարիամ Օհանյան
Օպերատոր՝ Հրաչ Մանուչարյան
Մոնտաժը՝ Սամվել Մկրտչյանի
Ձայնը՝ Սամվել Մկրտչյանի
Արտադրող ընկերություն՝ Liza Production