Իմ անունը Սամի է

2988

Իմ անունը Սամի է

Իմ անունը Սամի է/ My Name Is Sami
Գերմանիա/ Իտալիա, 2020, 4’
անգլերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և կատարող՝ Դանիելա Լուկատո
Օպերատոր՝ Յակոպո Պանտալեոնի
Քովիդ-19-ի համավարակի ժամանակ Սամին, ըստ երևույթին, զանգում է ընկերուհուն, որ պատմի ողբերգական միջադեպի մասին։ Կարճամետրաժ այս ֆիլմը նկարահանվել է «լոքդաունի» օրերին և ավարտին է հասցվել 2020 թվականի ապրիլի 25-ին։ Սա խորհրդածություն է ընտանեկան բռնության, մարդու իրավունքների ու կանանց վիճակի մասին։ Ֆիլմի հիմքում իրական մի զրույց է, որը ռեժիսորն ունեցել է ընկերուհու հետ։

 

Դանիելա Լուկատո

Դանիելա Լուկատոն առաջին անգամ թատրոնի բեմ է բարձրացել Պադուայում (Իտալիա)՝ համալսարանական ուսումնառությանը զուգահեռ։ Փիլիսոփայության ֆակուլտետն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Հռոմ, ապա Վելինգթոն և վերջապես՝ Բեռլին, որտեղ աշխատում է որպես դերասանուհի և կինոռեժիսոր։ «Ծննդյան օրը» (2014)՝ նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը, ընդգրկվել է 25 միջազգային կինոփառատոնում, այդ թվում՝ MICGénero-ն, Frameline-ը, ShanghaiPRIDE-ը, որտեղ ֆիլմն առաջադրվել էր նաև լավագույն օպերատորական աշխատանքի համար։ 2015 թվականին Դանիելան հիմնադրել է «Connecting Fingers» ընկերությունը։ Նրա «Առայժմ» ֆիլմը (2018) DAUF/ Թրայբեքա կինոկենտրոնում արժանացել է «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին։

Ֆիլմոգրաֆիա

Ծննդյան օրը (2014, կարճամետրաժ), Երբ ես պարում եմ (2016, լիամետրաժ վավերագրություն), Անիվը (2017, կարճամետրաժ), Առայժմ (2018, կարճամետրաժ), Vieni (2019, կարճամետրաժ), Mamma dorme (2020, կարճամետրաժ), Իմ անունը Սամի է (2020, կարճամետրաժ)։

Իմ անունը Սամի է

Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։

Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։

 

Պարգևներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։

 

 

Ջոաննա Վասքեզ Արոնգ

1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):

 

Ֆիլմոգրաֆիա

Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):

 

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):

Իմ անունը Սամի է

Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։

 

Սոֆյա Լեոնիդովա

Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։

 

Ֆիլմոգրաֆիա

Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):