Մերկ
Սինոփսիս:
Ասոն իր 75 տարվա կյանքը հագեցրել է երկու կարևոր մասնագիտություններով: Այն բանից հետո, երբ 30 տարի առաջ նա օգնեց իր մոտիկ ընկերուհի Լատիֆեին ծննդաբերել, նա դարձավ տարածաշրջանի հայտնի մանկաբարձներից: Այս գործով Ասոն զբաղվեց շուրջ 20 տարի: Լատիֆեի մահվանից հետո Ասոն գտավ իր երկրորդ մասնագիտությունը: Մահվանից առաջ ընկերուհին խնդրել էր, որ Ասոն սեփական ձեռքերով լվա իր դին: Այդ դեպքից հետո նա դարձավ «մեռել լվացող»: Չնայած որոշ ժամանակ Ասոն կարողանում էր համատեղել երկու աշխատանքները՝ վերջին տարիներին նա դադարել է մանկաբարձությունն ու այժմ միայն մեռելներին է լվանում: Երբ ժամանակ է գտնում, Ասոն քաղաքից գյուղ է ուղևորվում թոռնուհի Ասյայի հետ՝ ցանկանալով թողնել մեկին այս ժառանգությունը: Միաժամանակ նա հասկանում է, որ իր կյանքը մոտենում է ավարտին: Ֆիլմը հետևում է մանկաբարձին ու մեռել լվացողին և հարցադրումներ է անում կյանքի և մահվան վերաբերյալ:
WATCH FILM TRAILER
ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Հոկտեմբեր 00, 2015
Silk Road Hotel Screening Hall
Մանրամասներ՝ |
Պրոդյուսեր՝ Զեքերիյա Այդոգան |
Ռեժիսոր՝ Զեքերիյա Այդոգան |
Սցենարի հեղինակ՝ Զեքերիյա Այդոգան |
Օպերատոր՝ Սեմիհ Յիլդիզ |
Հնչյունը` Ռուզան Զաքարյան |
Մոնտաժող՝՝ Յասին Արսլան |
Բնօրինակ լեզու՝ Քրդերեն |
Երկիր՝ Թուրքիա |
Արտադրության տարեթիվ՝ 2015 |
Տևողություն՝ 47 րոպե |
Արտադրող ընկերություն՝ Vejan Film Production |