
Նիգոլ Բեզջյան
Ծնվել է 1955թ-ի սեպտեմբերի 11-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Մեծանալով Լիբանանում՝ նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կինոարվեստ է ուսումնասիրել Նյու Յորքի Տեսողական արվեստների դպրոցում և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում: Մեկ տասնամյակից ավելին հաստատվել է Լիբանանում, որտեղ արտադրում և նկարահանում է հեռուստահաղորդումներ և իր սեփական ֆիլմերը: 2015թ.-ի Վենետիակյան Բիենալեի «Ոսկե առյուծ»` լավագույն ազգային մասնակցության համար մրցանակի համահաղթողն է:
Ֆիլմացանկ
1992 – «Սիսեռ»
2001 – «Ծիրանով լի ճանապարհներ»
2003 – «Վերվ»
2013 – «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում»
2013 – «Կաթ, մեխակ և աստվածային երգ»
2014 – «Նույն դարպասը»
2014 – «Շնորհակալությո՛ւն, տիկնա՛յք և պարոնայք»
2015 – «Ցանակայանա»
2015 – «Այս օրվանից հետայսու»