Երեխաների մաշկի վրա
Հարավային ինը երկրում նկարահանված այս վավերագրությունը ի ցույց է հանում այն երեխաների կյանքը, ովքեր ստիպված են վաղ հասակից աշխատել վտանգավոր վայրերում՝ ենթարկվելով մանկական աշխատուժի ամենակոպիտ շահագործման: Ֆիլմը հանդիսատեսին ծանոթացնում է Հնդկաստանի և Բենինի գործարանների փոքրիկ աշխատողներին, բոլիվյան և էկվադորյան ոսկու հանքերի հանքափորներին, Պերույում քար մանրացնողներին, Բրազիլիայի փողոցային երեխաներին, Գվատեմալայի աղբատարներին, Կամբոջայում աղ հավաքողներին և մարմնավաճառությանը՝ Մանիլայի փողոցներում: Սրանք այն աղքան տղաների և աղջիկների պատմություններն են, ովքեր չգիտեն, թե ինչ է մանկությունը՝ վարելով մի գոյություն, որտեղ զրկված են ամեն ինչից, երբեմն՝ կյանքից:
Ադրիանո Զեքա
1945թ.-ին Միլանում ծնված լուսանկարիչ, լրագրող և կինովավերագրող Ադրիանո Զեքան իր կյանքից 40 տարի նվիրել է աշխարհի զանազան մշակույթների ուսումնասիրմանը: Նա ճամփորդել և երկար ժամանակ ապրել է բազմաթիվ ոչ եվրոպական երկրներում՝ Ասիայից մինչև Հեռավոր Արևելք, Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա: Որպես կինովավերագրող՝ RAI, Mediaset և TSI հեռուստաալիքների համար մշակել և ստեղծել է սոցիալական և մարդաբանական մեծ հետաքրքրություն ներկայացնող ավելի քան 100 վավերագրական ֆիլմ: Նրա վաղ՝ «Բոլիվիա ’70» և «Կեցցե՛ Պեռուն» կինոնկարները տարիներով տարածվել են կարևորագույն մշակութային կազմակերպությունների կողմից՝ ոչ միայն Իտալիայում, այլև Լատինական Ամերիկայում: Վերջին 15 տարվա ընթացքում՝ շվեյցարական հեռուստատեսության հետ համատեղ, իրականացրել է մի շարք կինոնախագծեր, որոնք արժանացել են միջազգային պարգևների: Աշխարհի տարբեր ծայրերում մանկական աշխատուժի վերաբերյալ հեռուստաշարքը՝ բաղկացած 14 ֆիլմից, անշուշտ, Զեքայի ամենակարևոր աշխատանքն է:
Ընտիր Ֆիլմոգրաֆիա
Բոլիվիա ’70, 1970
Կեցցե՛ Պեռուն, 1974
Անհայտ Ինդոնեզիա, 1978 (շարք՝ 2 ֆիլմ)
Հայիթյան վուդու, 1982
Նոր Գվինեա. ճամփորդություն դեպի նախապատմություն, 1986
Ամազոնիա, 1987/89 (շարք՝ 7 ֆիլմ)
Բոռնեո. ծիծեռնակի բույներ որոնողները, 1990
Ինդոնեզիա, 1991/92 (շարք՝ 4 ֆիլմ)
Վիետնամ, 1991/92 (շարք՝ 4 ֆիլմ)
Լաոս. լեռնային ժողովուրդները, 1996
Մոնղոլիա. տափաստանների ժողովուրդը, 1999
Կյանքը կենդանիների հետ, 1999/2002 (շարք՝ 10 ֆիլմ)
Երեխաների մաշկի վրա, 2002/04 (շարք՝ 13 ֆիլմ)
Կոտրված կյանքեր, 2006
Գաղթականներ. հույսի ճամփորդությունը, 2009
Բանտարկված մանկություն, 2011
Չիչիգալպա, 2013
Երեխաների մաշկի վրա, 2017 (կարճ. վավ.)
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Իտալիա, 2017, 30’
ֆրանս., ֆիլիպին., կխմեր, իսպ., պորտ., տելուգու՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ադրիանո Զեքա
Պրոդյուսեր՝ Ադրիանո Զեքա
Օպերատորներ՝ Ադրիանո Զեքա, Էլոյ Զեքա
Մոնտաժը՝ Ադրիանո Զեքայի, Էլոյ Զեքայի
Ձայնը՝ Մագդա Քասթելի