Բաց դռներ

1393

Բաց դռներ

Կարճադոշ լեռը կամ բարձրանում են, կամ՝ ոչ: Բայց այնտեղ դռները միշտ բաց են բոլորի համար: Տեղական սրբավայրը խնամում է մի տղա, ով հազվադեպ է խոսում: «Բաց դռներ» ֆիլմը դիտարկում է այն մարդկանց, ովքեր ապրում են սարերում միայնակ՝ իրենց հավատքով, առանց միջնորդների: Այստեղ կյանքն առանց կրոնական-հայրենասիրական պաթոսի է հոսում, և գուցե այդ պատճառով էլ հավերժ է թվում:

«Ծիրանի ծառ» կինոփառատոնի շրջանակներում կկայանա «Բաց դռներ» ֆիլմի հայկական պրեմիերան:

Արմեն Գասպարյան

Ծնվել է 1970թ.-ին՝ Լենինականում (Գյումրիում): 1980-1984 թթ. սովորել է Լենինականի Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում: 1987-ին կինոմեխանիկի օգնական է եղել, իսկ 1988-ին կինոմեխանիկի աշխատանքի անցել Լենինականի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: 1989-ին հրշեջ է աշխատել Լենինականի Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնում: 1991-ին «Կումայրի-Փյունիկ» կինոստուդիայում մասնակցել է Ա. Մկրտչյանի կինոռեժիսուրայի վարպետության դասընթացին: 1993-ին տեղափոխվել է Մոսկվա և կինոդրամատուրգիա ուսանել ՎԳԻԿ-ում (Վ. Չեռնիխի արվեստանոց): 1995-1998 թթ. Գյումրիում գործել է նրա ստեղծած «A-Art» կինոստուդիան` թողարկելով չորս վավերագրական ֆիլմ: Դրանցից «Խավարման վկաները» 1999-ին Վերոնայի «Սան Ջիո» ՄԿՓ-ում արժանացել է Քննադատների հատուկ մրցանակին: 2000-2008թթ. ապրել է Կալինինգրադում, որտեղ նկարահանել է չորս վավերագրական ֆիլմ: Դրանցից «Ռեստավրատորների քրոնիկները» 2001-ին հատուկ մրցանակ է ստացել «Դեբյուտ-Կինոտավր» փառատոնում: 2009-ից կրկին ապրում է Հայաստանում, որտեղ իրականացնում է պրոդյուսերական և ռեժիսորական գործունեություն: Կալինինգրադում ապրած տարիներին ոգեշնչվել և հետո գրել է «Վերջին նոյեմբերը» խաղարկային ֆիլմի սցենարը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Կալինինգրադի (Քյոնիգսբերգի) գերմանական բնակչության տեղահանման մասին: Սցենարով հետաքրքրվեցին թե՛ եվրոպական, թե՛ ռուսական կինոընկերություններ, և այժմ նախագիծը պետք է մտնի արտադրական ֆուլ:

Ֆիլմացանկ

2015 – «Սպիտակ օր»
2015 – «Բաց դռներ»
2014 – «Գողացված մանկություն»
2011 – «Հայկական հացը»
2008 – «Եղբայրս եպիսկոպոս է»
2002 – «Ռուսական անունը»
2001 – «Սուրբծննդյան տարածք»
2001 – «Ռեստավրատորների քրոնիկներ»
1998 – «Խավարման վկաները»
1996 – «Ալեքսանդրապոլի ճգնավորները»
1995 – «Պատարագ»
1995 – «Աստվածաշնչով ինքնադիմանկար»

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]