Օփիր/ Ophir
Օփիր/ Ophir
Ֆրանսիա/ Միացյալ Թագավորություն, 2020, 97’
անգլերեն, տոկ պիսին, նասիոյ՝ անգլ․/ հայ ենթագրերով
Ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և օպերատորներ՝ Ալեքսանդր Բերման, Օլիվյե Պոլետ
Պրոդյուսերներ՝ Իլան Ժիրար, Օլիվյե Պոլետ, Կրիստիան Լասլե
Մոնտաժողներ՝ Ալեքսանդր Բերման, Մարի-Էսթել Դիթերլե
Հնչյունավորողներ՝ Ալեքսանդր Բերման, Օլիվյե Պոլետ
Արտադրող ընկերություն՝ Arsam International/ Fourth World Films
«Օփիր»-ը պատմում է բացառիկ մի հեղափոխության մասին՝ հանուն կյանքի, հողի ու մշակույթի, որը կարող է հանգեցնել աշխարհի նորագույն պետության հռչակմանը Պապուա Նոր Գվինեայի Բուգանվիլ մարզում։ Սա պոետիկ, բայցև դրամատիկ ձոն է ազատության ու ինքնիշխանության անհագ ծարավին, որը լույս է սփռում Երկրորդ աշխարհամարտից ի վեր խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծագույն հակամարտության վրա՝ քողազերծելով գաղութացման տեսանելի ու անտեսանելի շղթաները և ֆիզիկական ու հոգեբանական բռնության վերջինիս անկոտրելի ցիկլերը։
Պարգևներ
Ժյուրիի գլխավոր մրցանակ, FIFO Օվկիանիայի վավերագրական ֆիլմերի փառատոն, Պապեետե, Ֆրանսիական Պոլինեզիա, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ (Ոսկե արև), «Սունչինե» Բարսելոնայի բնապահպանական կինոփառատոն, Իսպանիա, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ, Մոնրեալի՝ բնիկ ժողովուրդների միջազգային կինոփառատոն, Կանադա, 2021; Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, Գուամի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2021; Արծաթե մրցանակ – Կայուն զարգացման թեմայով լավագույն ֆիլմ, «Միլենիում» կինոփառատոն, Բրյուսել, Բելգիա, 2021։
Ալեքսանդր Բերման
Ալեքսանդր Բերմանը ֆրանսիացի կինովավերագրող ու մոնտաժող է, ով ապրում է Փարիզում։ Օլիվյե Պոլետի հետ նա համահեղինակել է «Պանգունայի համախտանիշը» վավերագրությունը, որը 2017 թվականին Ֆրանսիայում Ալբեր Լոնդրեի մրցանակի է առաջադրվել։ 2018 թվականին նա իր լիամետրաժ «Նորվեգիա․ ծովամերձ ստվերները» վավերագրության մեջ զետեղել է նորվեգական մշակութային ժառանգությանը վերաբերող պատմություններ։ Որպես «Աշխարհի ճանաչողություն» կինոխմբակի վերահաստատման մի մաս՝ այս ֆիլմը 2018-2019 թվականներին մի քանի ամիս շարունակ ցուցադրվել է Ֆրանսիայում և Շվեյցարիայում։
Ֆիլմոգրաֆիա
Պանգունայի համախտանիշը (2017), Նորվեգիա․ ծովամերձ ստվերները (2018), Օփիր (2020):
Օլիվյե Պոլետ
Օլիվյե Պոլետը հետաքննող լրագրող է ու մրցանակակիր կինոռեժիսոր, պրոդյուսեր ու հետազոտող, ով ապրում է Միացյալ Թագավորությունում։ Վերջին տասնամյակում նրա գործունեության կենտրոնում են կորպորատիվ պատասխանատվությունը, մարդու իրավունքները, բնապահպանական խնդիրները և գաղութատիրության հետևանքները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և հատկապես Պապուա Նոր Գվինեայում։ Նրա վերջին նախագիծն է մի շարք մրցանակների արժանացած «Օփիր» լիամետրաժ վավերագրական ֆիլմն ու դրա մուլտիմեդիոն կրթական երկվորյակ «Գաղութային համախտանիշը»։
Ֆիլմոգրաֆա
Պահածոյացված դրախտ (2012), Երբ մենք Հելա էինք (2014), Պանգունայի համախտանիշը (2017), Գաղութային համախտանիշը (2020, մուլտիմեդիոն վեբ-սերիալ), Օփիր (2020)։
Օփիր/ Ophir
Խաղաղեցնել ներքին խոզին/ Ang pagpakalma sa unos
Ֆիլիպիններ, 2020, 19’
ֆիլիպիներեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջոաննա Վասքեզ Արոնգ
Օպերատորներ՝ Վիջայ Վիլլաֆրանկա, Պիյավիտ Թոնգսա-արդ, Ջեյմս Ռեյնոլդս, Մարկ Թոմաս, Քրիստիան Լինաբան, Քրիստոֆեր Դարզա
Մոնտաժողներ՝ Լոուրենս Ս․ Անգ, Պաո Դալիսայ Սանչեզ
Հնչյունային ռեժիսոր՝ Ակրիթչալերմ Կալայանամիթր
Արտադրող ընկերություն՝ Old Fool Films
2013 թվականին Հայյան թայֆունը, որը հայտնի է նաև Յոլանդա անունով, օրեր շարունակ ամայացնում էր Ֆիլիպինները՝ իր հետևից թողնելով ահռելի ավերածություններ։ Քաղաքները հիմնահատակ եղան և հազարավոր մարդիկ վախճանվեց։ Ընդամենը 19 րոպե տևող այս ֆիլմում ֆիլիպինցի կինոռեժիսոր Ջոաննա Վասքեզ Արոնգը հետադարձ հայացք է նետում այդ ժամանակներին։
Ավերակների սև ու սպիտակ պատկերների ներքո Վասքեզ Արոնգը վերհիշում է բնական աղետի շուրջ ծավալված սրտառուչ պատմություններն ու անարդարությունները, որոնք հետևանքն էին իր երկրում տիրող կաշառակերության։ Նա մտաբերում է սոցիալական այն համերաշխությունը, որ կար աղետից հետո, և իր հոգևոր մշակույթը, որը նշանակալի դեր է խաղում իր ֆիլմում։ Արդյունքը գրավիչ մի պատմություն է, որը չափազանց անձնական է և փորձում է հավասարակշռություն պահպանել սարսափի ու գեղեցկության միջև։ Այս հավասարակշռությունն արտահայտվում է նաև փլատակների ապշեցուցիչ լուսանկարների մեջ, որոնք ամենևին անտեղի չէին լինի որևէ թանգարանային հավաքածուում։
Պարգևներ
Ժյուրիի հատուկ մրցանակ – Կարճամետրաժ ֆիլմ, Սինեմալայա անկախ կինոփառատոն, Պասայ, Ֆիլիպիններ, 2020; Ժյուրիի գլխավոր մրցանակ – Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Սլամդենս կինոփառատոն, Փարք Սիթի, ԱՄՆ, 2020։
Ջոաննա Վասքեզ Արոնգ
1970 թվականին Ֆիլիպիններում ծնված Ջոաննա Վասքեզ Արոնգը, նախքան կինոռեժիսոր դառնալը, քաղաքագետի/ միջազգայնագետի կրթություն է ստացել Բոսթոնի քոլեջում, այնուհետ՝ մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում որպես զարգացման ու շրջակա միջավայրի մասնագետ։ 2002 թվականից ի վեր նա ֆիլմեր է նկարում և ի լրումն այլ կինոնկարների՝ հեղինակել է «Նեո-Լաունջ»-ը (2007) և «Յուգոն Յիշան»-ը (2008):
Ֆիլմոգրաֆիա
Տաճարը (2005), Լաո Շան, Լաո Յին (2006), Նեո-Լաունջ (2007), Յուգոն Յիշան (2008), Կիրակնօրյա դպրոց (2010), Խաղաղեցնել ներքին խոզին (2020):
Ֆիլմոգրաֆիա
Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):
Օփիր/ Ophir
Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները
Бумажные миры Латифа Казбекова
Ուկրաինա/ Ղազախստան/ Ռուսաստան, 2019, 21’
ռուսերեն՝ անգլ․/ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սոֆյա Լեոնիդովա
Պրոդյուսեր՝ Սերգեյ Բրիտվին
Օպերատոր՝ Ալեքսեյ Տաբակով
Մոնտաժող՝ Սոֆյա Լեոնիդովա
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լենիչկո
Հնչյունային ռեժիսորներ՝ Նիկիտա Պուգաչ, Դանիիլ Մունիրով
Սա ղազախ-ռուսաստանցի նկարիչ Լատիֆ Կազբեկովի դիմանկարն է։ Մենք կհանդիպենք նրան իր ստուդիայում՝ մի վայրում, որտեղ արտաքին աշխարհը միախառնվում է ներքինին։ Որտեղ նկարչության արդյունքն ընդամենը ստեղծագործական գործընթացի պատճառ է։ Թղթե ռելիեֆներ, խորաթափանց նկարներ, հեղինակային թղթագործություն ու անվերջ հարցեր։ Սա փորձ է բացահայտելու արվեստի բնույթը և հասկանալու, թե ինչպես են ծնվում թղթե աշխարհները։
Սոֆյա Լեոնիդովա
Սոֆյա Լեոնիդովան ծնվել է 1994 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ներկայիս պահին նա ուսանում է Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում և աշխատում է «Կինոսվոդ» ստուդիայում։
Ֆիլմոգրաֆիա
Տեղ մի հոգու համար (2015), Փոքրիկ ծովափ (2016), Տիխոնի երեք կյանքերը (2017), Լատիֆ Կազբեկովի թղթե աշխարհները (2019):