Զարթուցիչ

1273

Զարթուցիչ

Ցիպրիանը, Ֆիլիպը, Օլան և Կուբան ընդամենը չորսն են այն տասնհինգ հիվանդներից, ովքեր երկարաժամկետ կոմայի մեջ են: Նրանց ծնողները նպատակադրված են օգնել և վերակենդանացնել նրանց: Ֆիլմը պատմում է մարդկանց մասին, ովքեր, առերեսվելով ողբերգությանը, հրաժարվում են հանձնվել: Նրանք լի են հույսով և պայքարում են իրենց զավակների առողջության համար՝ Վարշավայի մերձակայքում գտնվող «Զարթուցիչ» բժշկական կենտրոնում: Լեհական հիվանդանոցների մեծ մասն ասես պահարան լինի կոմայի մեջ գտնվող երեխաների համար: Սակայն «Զարթուցիչ» կենտրոնը համաշխարհային երևույթ է. այն ընդամենը 15 մահճակալ է տրամադրում, բայց հաջողացրել է մեկ տարվա մեջ ութը հիվանդի արթնացնել:

Պյոտր Մալեցկին

Պյոտր Մալեցկին ռեժիսոր է և վավերագրական ֆիլմերի օպերատոր: Հաջողությամբ զբաղվել է ֆոտոլրագրությամբ և համագործակցել է հանրահայտ «Polityka», «Newsweek», «The New York Times», «National Geographic» և «Stern» պարբերականների հետ: Ավարտել է Կատովիցեի Սիլեզիական համալսարանի օպերատրության բաժինը և լուսանկարչություն է ուսանել Բորնմաութում՝ BPCAD-ում (Մեծ Բրիտանիա): Ներկայումս Վայդայի դպրոցի «DOC PRO» վավերագրական ծրագրի մասնակիցներից է: Նրա կարճամետրաժ խաղարկային ֆիլմերն ընդգրկվել են բազմաթիվ կինոփառատոներում, իսկ «Վիկա» ֆիլմը Ժեշուվի Multimedia Happy End փառատոնում պարգևատրվել է «Ամենալավատես կինոկերպար» մրցանակով (2012): Ֆոտոկաստի ոլորտում (կինոյի և լուսանկարների միաձուլումն է) 2012 և 2013 թվականների Grand Press Photo մրցանակաբաշխություններին արժանացել է հիմնական մրցանակին, ինչպես նաև 2 պարգև է շահել Pictures of the Year International-ի շրջանակներում (2012): 2011-ին արժանացել է Մշակույթի նախարարի թոշակին մայրաքաղաքային կյանքի մասին իր վավերագրական նախագծի համար:

Ֆիլմոգրաֆիա

2015 – «Զարթուցիչ»
2013 – «Իրենց սեփական ձեռքերով» (օպերատոր)
2013 – «Վերելակ դեպի դրախտ»
2013 – «Ջոդի»
2012 – «Dojazdowicze»
2011 – «Վիկա»
2011 – «Մսի գործարանը»
2011 – «Վերամշակելով հոգիները»
2011 – «Զանգերի կենտրոն»
2011 – «Մունիցիպալ ձիեր»

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

[acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a3c1d498″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb99f91d497″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9a881d499″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d0faee97″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d3baee99″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d2aaee98″ show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d5aaee9a” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d62aee9b” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d70aee9c” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d7daee9d” show_label=”yes”][acf_vc_integrator field_group=”3951″ field_from_3951=”field_57bb9d98aee9e” show_label=”yes”]