Օյմոկ
Ղրղզստան, 2017, 22’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Կասիետ Կուբանիչբեկ կիզի
Օպերատոր՝ Կասիետ Կուբանիչբեկ կիզի
Պրոդյուսեր՝ Նուրլան Ալիև
Ձայնը՝ Բաքտիբեկ Տոկտոնալիևի
Մոնտաժը՝ Կասիետ Կուբանիչբեկ կիզիի
Արտադրող ընկերություն՝ «Մանաս» ղրղզ-թուրքական համալսարան
Օրերից մի օր Աման անունով արծվաբույծը վիրավոր արծիվ է գտնում և տուն է բերում, որ խնամի: Ամանը նրան Չիրակ է կոչում և ստեղծում բոլոր անհրաժեշտ պայմանները, որ գիշատիչ թռչունը լավանա: Սակայն Ամանի տանը մեկ այլ արծիվ կա՝ Օյմոկը, ով քանի տարի է նրա հետ է: Տեսնելով, թե ինչքան ուշադրություն է տերը դարձնում նոր արծվին՝ Օյմոկն սկսում է խանդել:
Պարգևներ
Գլխավոր մրցանակ, Թյուրքական աշխարհի վավերագրական ֆիլմերի փառատոն, Թուրքիա, 2017; Գլխավոր մրցանակ, «Ղրղզստան՝ կարճամետրաժ ֆիլմերի երկիր» միջազգային կինոփառատոն, Բիշքեկ, Ղրղզստան, 2017; Գլխավոր մրցանակ, «Ձյունահովազ» կինոփառատոն, Ղրղզստան, 2018:
Կասիետ Կուբանիչբեկ կիզի
1993 թվականին ծնված Կասիետ Կուբանիչբեկ կիզին ղրղզ կինո- և հեռուստառեժիսոր է, ով կինո է ուսանել «Մանաս» ղրղզ-թուրքական համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսության և կինոյի բաժնում: «Օյմոկ» վավերագրությունը նրա դիպլոմային աշխատանքն է:
Ֆիլմոգրաֆիա
Երիտասարդների ուսուցիչը (հեռուստանովել, 2015),
Շումախեր (2015),
Օյմոկ (2017):