Պետրիլա մոլորակը

Special Jury Prize

3543

Պետրիլա մոլորակը

Լիամետրաժ մրցույթ - Ժյուրիի հատուկ մրցանակ

Այն բանից հետո, երբ 2015թ.-ին ԵՄ խորհուրդով տրանսիլվանական Պետրիլա քաղաքում փակվում է Ռումինիայի հնագույն ածխահանքահորը, նախկինում հանքափոր, այժմ նկարիչ և ակտիվիստ մի մարդ արվեստի և աբսուրդիզմի միջոցով փորձում է խանգարել տեղական իշխանություններին քանդել քաղաքի պատմական կարևորության շենքերը: Նրա նպատակը ոչ միայն իր ծննդյան քաղաքի պատմությունն ու ինքնությունը պահպանելն է, այլև համայնքի անդառնալի քայքայումը կանխելու նոր եղանակներ գտնելը:

 

Պարգևներ

Հանդիսատեսի մրցանակ, Տրանսիլվանիայի ՄԿՓ, Ռումինիա, 2017;
Լավագույն ֆիլմ, «Սևծովյան վավերագրություններ» մրցույթ, «Պելիկամ» ՄԿՓ, Ռումինիա, 2017:

Անդրեյ Դասկալեսկու

1984թ.-ին ծնված Անդրեյ Դասկալեսկուն իր գործունեությունը սկսել է դեռահաս տարիքում որպես դիջեյ՝ իր հարազատ Պիատրա Նյամց քաղաքում (Ռումինիա): Այնուհետև տեղափոխվել է Բուխարեստ՝ Կինոյի համալսարանում ձայն և մոնտաժ ուսանելու՝ միաժամանակ մոնտաժող և հնչունային ձևավորող աշխատելով BBC World Service Romania-ում, ինչպես նաև բազմաթիվ ֆիլմերի՝ այդ թվում Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն՝ առանց երիտասարդության» ֆիլմի վրա՝ որպես նշանավոր մոնտաժող Վոլթեր Մյորչի օգնական: Անդրեյի կինոկարիերան մեկնարկել է պարգևների արժանացած «Թռչիր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմով, ինչից հետո նա նկարահանել է իր առաջին՝ «Կոնստանտին և Ելենա» վավերագրությունը, որը, մասնակցելով բազմաթիվ փառատոների և արժանանալով մրցանակների, համաշխարհային ճանաչում է ստացել: «Պետրիլա մոլորակը» նրա երկրորդ լիամետրաժ վավերագրական ֆիլմն է:

 

 

 

Ֆիլմոգրաֆիա

Թռչիր, 2007 (խաղ.)
Կոնստանտին և Ելենա, 2009
Հրաշալի մի ֆիլմ, 2012
Գյուրի, 2012
Սանտայի վարորդները, 2013
Պետրիլա մոլորակը, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ռումինիա, 2016, 80’
ռումիներեն՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Անդրեյ Դասկալեսկու
Պրոդյուսեր՝ Անամարիա Անտոսի
Օպերատոր՝ Անդրեյ Դասկալեսկու
Մոնտաժը՝ Միրսեա Օլտյանուի, Ստեֆան Պարլոգի, Անդրեյ Դասկալեսկուի
Ձայնը՝ Դան-Ստեֆան Ռուսարյանուի, Իոան Ֆիլիպի
Արտադրող ընկերություն՝ FILMLAB