Պոմոր կանայք

2015

Պոմոր կանայք

Դարեր շարունակ պոմորներն ապրել են Սպիտակ ծովի ափին: Նրանց ողջ կյանքն անքակտելի է ծովից: Ծովից էին նրանք ընծաներ ստանում և ծովին էին զոհաբերություններ անում: Պոմոր կանայք ձկնորսների հավատարիմ ուղեկիցներն էին: Այսօր էլ նրանք ապրում են փոքրիկ ափամերձ գյուղերում: Սակայն անելիքներն օրեցօր պակասում են, և պոմոր կանայք հեռանում են: Ֆիլմում պատկերված է նրանցից վերջինների ամենօրյա կյանքն ու կենցաղը:

 

Պարգևներ

Լավագույն վավերագրություն, <<Հայրենիքի պաշտպաններ>> ԿՓ, Կազան, Ռուսաստան, 2016;
Լավագույն վավերագրություն, <<8 կին>> ԿՓ, Մոսկվա, Ռուսաստան, 2017:

Աննա Կատորինա

Ծնվել է 1991թ.-ի հունիսի 25-ին Ռուսաստանում: 2008-ին Աննա Կատորինան ավարտել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական համալսարանը՝ ստանալով հեռուստառեժիսորի որակավորում:

 

 

 

 

 Ֆիլմոգրաֆիա

Նրանից բացի՝ ոչ ոք, 2012
Ինչպես էի բռնում փոքրիկ տղամարդկանց, 2012 (խաղ.)
Պարզ պատմություն, 2013
Պոմոր կանայք, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Ռուսաստան, 2016, 26’
ռուսերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Աննա Կատորինա
Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Տյուտրյումով
Օպերատոր՝ Պավել Սկվորցով
Մոնտաժը՝ Աննա Կատորինա
Արտադրող ընկերություն՝ АТК-Студио