Պոմորներ
Ռուսաստան, 2012, 24’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Ալեքսանդրա Ստրելյանայա
Օպերատոր՝ Ալեքսանդրա Ստրելյանայա
Պրոդյուսեր՝ Ալեքսեյ Տելնով
Ձայնը՝ Ալեքսանդր Լանեև
Մոնտաժը՝ Ալեքսանդրա Ստրելյանայա
Արտադրող ընկերություն՝ Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիա
Կոլա թերակղզի, Վարզուգա գյուղ: Այստեղ տանող ճանապարհը բոլորովին վերջերս է կառուցվել: Հայր Միտրոֆանը մի ժամանակ Հյուսիսային նավատորմի հրամանատարներից էր, իսկ այժմ նա եկեղեցիներ է վերանորոգում Կոլա թերակղզում: Նա ու այս հեռավոր պոմորական գյուղի այլ բնակիչները խորհում են՝ ինչպիսի ազդեցություն է թողնում արտաքին աշխարհն իրենց բնակավայրի յուրատիպության վրա: Ինչպե՞ս կարող են իրենք գոյատևել արդի աշխարհում և չզրկվել նրանից, ինչ դարերից ի վեր այս հյուսիսային հողերում է եղել:
Ալեքսանդրա Ստրելյանայա
Ծնվել է 1978թ.-ին Սանկտ Պետերբուրգում: 2005-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության համալսարանի օպերատրության բաժինը (վարպետ՝ Դ. Դոլինին): 2007-ին ավարտել է նույն համալսարանի ռեժիսուրայի բաժինը (վարպետներ՝ Վ. Սեմենյուկ և Վ. Ակսյոնով): Այժմ Ստրելյանայան նկարահանում է թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային ֆիլմեր: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
Ֆիլմոգրաֆիա
Ճնճղուկի երազանքը (2003),
Դրամահատում. վրացական դիմանկարներ (2004),
Բարի ճանապարհ (2005),
Սարաֆան (2006),
Հաց թռչունի համար (2010),
Չոր հողը (2011, խաղ.),
Պոմորներ (2012),
Ծով (2012, խաղ.),
Ամենաշեկ աղվեսը (2015),
Ուռկան (2017),
Նավահանգիստ (2018):