Բաբախյուն

1824

Բաբախյուն

Եվրոպայի խոշորագույն եղջերուների ագարակներից մեկը թաքնված է հարավային Հունգարիայի սարերում և պարփակում է իր մեջ շուրջ 1 500 կենդանի: Ըստ էության՝ այս եղջերուները դեռ վայրի են: Նրանց բռնել և ագարակ են բերել ընդամենը 25 տարի առաջ, և իրենց տեսած վերաբերմունքը ֆիզիկական կոնֆլիկտ է մարդու և կենդանու միջև: «Բաբախյունը» պոետական վավերագրություն է, որը քայլում է իրապաշտական և երազային, զգայական ոճերի եզրագծով: Ագարակի միջոցով ֆիլմը բացահայտում է մարդ-կենդանի հարաբերությունների՝ կենդանիների հանդեպ մեր վերաբերմունքի իմպերիալիստական բնույթը: Այստեղ մերօրյա կադրերը միահյուսվում են 1980-ականների՝ Հունգարիայում նման ագարակների սկզբնավորման շրջանի լուսանկարների հետ: Պատումը ծավալվում է ըստ ագարակում բաբախող զանազան զարկերակների՝ խրտնած եղջերուներից մինչև ագարակատերերը, ովքեր մեկուսացրել են նրանց ցանկապատերի ռիթմիկ էլեկտրական զարկերի ներքո՝ բաժանելով ագարակի եղջերուներին՝ վայրիներից:

 

Պարգևներ

Արծաթե աղավնի, DOK Leipzig, Գերմանիա, 2016;
«Կանաչ տարիներ» մրցանակ, Doclisboa, Լիզբոն, Պորտուգալիա, 2016;
Արժաթե աչք մրցանակ, Արտադրական բաժին, Ջիհլավայի վավերագրական ՄԿՓ, Չեխիա, 2016;
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, ECOFEST, Բուխարեստ, Ռումինիա, 2016;
Սայնս մրցանակի հատուկ հիշատակում, Signes de Nuit ՄԿՓ, Փարիզ, Ֆրանսիա, 2016;
Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, FICMEC, Կանարյան կղզիներ, 2017:

Ռոբին Պետրե

Ռոբին Պետրեն դանիացի մրցանակակիր ռեժիսոր է և սցենարիստ: Ծնվել և մեծացել է գեղատեսիլ սկանդինավյան գյուղերից մեկում և հատկապես հետաքրքրված է բնության և մարդու՝ բնության հետ գոյակցության թեմաներով: Ռոբինն ավարտել է «Եվրոպայի շրջիկ կինոդպրոցը»՝ Doc Nomads-ը (Էրազմուս Մունդուս) և ունի կինովավերագրության մագիստրոսի աստիճան: Ճամփորդելու մոլի սիրահար Ռոբինն ուսանել և աշխատել է կինոյի և մեդիայի ոլորտում աշխարհի 11 երկրում՝ 5 մայրցամաքներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Էկվադորում, Հունագարիայում, ԱՄՆ-ում և այլն:

 

 

Ֆիլմոգրաֆիա
Նարկիսոս, 2013
Գյուլա, 2014
Մնացորդները, 2015
Բաբախյուն, 2015
Հեռավոր ջրեր, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հունգարիա, 2015, 26’
հունգարերեն՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ռոբին Պետրե
Պրոդյուսեր՝ Ռոբին Պետրե
Օպերատոր՝ Ռոբին Պետրե
Երաժշտությունը՝ Անդրաս Էմսթի
Մոնտաժը՝ Ռոբին Պետրեի
Ձայնը՝ Ռուդոլֆ Վահեգյիի
Արտադրող ընկերություն՝ Doc Nomads